«Խախտված է աշակերտի և ուսուցչի ճիշտ մոդելը». Աննա Ավետիսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ է կատարվում մեր դպրոցներում։
Մի դպրոցում մի քանի տղա սեռական բռնության են ենթարկում աշակերտուհուն, մյուսում՝ աշակերտները բռնության են ենթարկում իրենց դասընկերոջը, իսկ մեկ այլ դպրոցում ուսուցչի խիստ մոտեցումն ավարտվում է նրանով, որ մանկավարժը մեկ օր անցկացնում է ոստիկանության բաժնում։
Սա լուրջ ահազանգ է մեր կրթական համակարգում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի, դաստիարակության որակի և պատասխանատվության ինստիտուտների մասին։
Խախտված է աշակերտի և ուսուցչի ճիշտ մոդելը։
Այսօրվա կրթական համակարգը չի կարողանում ապահովել ո՛չ աշակերտի անվտանգությունը, ո՛չ էլ ուսուցչի մասնագիտական արժանապատվության պաշտպանությունը՝ որի բարձր նիշը նա պետք է պահի։ Արդյունքում տուժում են բոլորը։
Մի կողմից՝ ունենք բռնության ենթարկվող երեխաներ, մյուս կողմից՝ հեղինակազրկված մանկավարժներ, իսկ այս երկուսի միջև՝ պատասխանատվությունից հաճախ խուսափող համակարգ։
Եվ այս ամենի հետևանքով ձևավորվում է մի սերունդ, որի մի հատվածի համար ուժն ու անհանդուրժողականությունն դառնում է ինքնահաստատման խեղաթուրված չափանիշ։ Անպատիժ մնացած բռնությունը վաղը կարող է վերածվել հասարակական չարիքի։
Իսկ այս ամենի ֆոնին պետությունը, կարծես, իր առաջնահերթությունները տեսնում է համերգներ ու միջոցառումներ կազմակերպելով»:

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
13800:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
85Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
92Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
98Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
171Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
115Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
115Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
102Երեկ, 18:36