«Ովքե՞ր են որոշել Տիգրանաշենի ճակատագիրը». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ովքե՞ր են որոշել Տիգրանաշենի ճակատագիրը:
20-րդ դարի 20-ական թվականների խորհրդային քարտեզներով Տիգրանաշենը ՀԽՍՀ կազմում էր: Վերջինիս դե ֆակտո կարգավիճակը փոխվեց 1933 թվականին: Տիգրանաշենը փաստացի անցավ Նախիջևանի ինքնավար հանրսպետությանը: Այդ ժամանակ ՀԽՍՀ-ն ղեկավարում էր Աղասի Խանջյանը:
Դե յուրե Տիգրանաշենն անկլավային կարգավիճակ ստացավ 20-րդ դարի 30-ականների վերջին տարիներին: Այդ ժամանակ ՀԽՍՀ-ն ղեկավարում էր Գրիգոր Հարությունյանը (ի դեպ, վերջինս իր ղեկավարման օրոք որոշում էր ընդունել փակել Էջմիածնի Մայր տաճարը և վերացնել կաթողիկոսությունը, սակայն որոշումը չէր հաստատվել ԽՄԿԿ կենտկոմի կողմից):
1990 թվականի հունվարի 19-ին հայկական զինված ուժերը հսկողություն հաստատեցին Տիգրանաշենի նկատմամբ: Այդ ժամանակ ՀԽՍՀ-ն փաստացի գտնվում էր ՀՀՇ-ի ղեկավարման ներքո:
1992 թվականի մայիսին Հայաստանը վերջնականապես վերահսկողություն հաստատեց Տիգրանաշենի և հարակից տարածքների նկատմամբ։ Այդ ժամանակ Հայաստանը ղեկավարում էր Լևոն Տեր-Պետրոսյանը:
Այսինքն, վերջին հարյուրամյակում Տիգրանաշենի ճակատագրի հետ կապված մեծ դեր են խաղացել Աղասի Խանջյանը, Գրիգոր Հարությունյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Ընդ որում, հաշվի առնելով հայկական շահերը, առաջին երկուսի դերը բացասական է, երրորդինը՝ դրական:
Այժմ «Տիգրանաշենի էստաֆետը» փոխանցվել է Փաշինյան Նիկոլին: Պարադոքսալն այն է, որ Աղասի Խանջյանն ու Գրիգոր Հարությունյանը Տիգրանաշենը հանձնել են «չորով»՝ առանց որևէ իրավական հիմքի, իսկ Փաշինյան Նիկոլը Տիգրանաշենի ենթադրյալ հանձնումը «հիմնավորում է» Խանջյանի և Հարությունյանի գոյություն չունեցող հիմքերով:
Ավելացնեմ, որ Հայաստանում համապատասխան իրավական ակտերով հավերժացված են Տիգրանաշենն առանց որևէ հիմքի հանձնած Աղասի Խանջյանի և Գրիգոր Հարությունյանի անունները: Մասնավորապես՝ վերջիններիս անուններով Երևանի կենտրոնում փողոցներ կան»:

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
13800:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
85Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
92Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
98Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
171Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
115Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
115Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
102Երեկ, 18:36