«Խոսքս ուղղում եմ հարյուրհազարավոր անտարբերներին». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԿՈՉ ԱՆՏԱՐԲԵՐՆԵՐԻՆ
Բազմիցս ասել եմ և հիմա կրկնում եմ՝ ստալինյան ժամանակներից ի վեր, Հայաստանում երբեք նման քաղաքական հետապնդումներ և այսքան քաղբանտարկյալներ չեն եղել։ Վերջին շրջանում, հատկապես բռնություններն ու քաղաքական հետապնդումները սաստկացել են։ Հետապնդվում, ձերբակալվում են ոչ միայն հունիսի 12-ի հանրավաքի մասնակիցները, ՀՅԴ անդամները, այլև այն մարդիկ, ովքեր համակրում են շարժմանը, օրինակ՝ GG սեփականատերը։ Այլևս անիմաստ է դիմել անհայրենիք, նյութապաշտ քպ-ականներին, ծախված, բթամիտ ոստիկաններին, նույնպես ծախված քննիչներին, դատախազ-դատավորներին։ Խոսքս ուղղում եմ հարյուր հազարավոր անտարբերներին․
-Ինչ, ձեզ թվում է, որ այն ինչ կատարվում է Հայաստանում, ձեզ չի՞ վերաբերում։ Այդպես էր թվում Կիրանցի բնակիչներին, որ Արցախի հարցն իրենց չի վերաբերում։ Նույնը՝ քաղաքական հետապնդումների հարցով։ Համոզված եղիր, եթե շարունակես անտարբեր մնալ և լռել, վաղը կհանձնեն ձեր պապենական տարածքները, կձերբակալեն քե՛զ, քո հարազատներին։ Դու՛, քո անտարբերությամբ, խրախուսում ես և հայրենիքի վաճառքը և քաղաքական հետապնդումները։
Հիշեցի գերմանացի պաստոր Մարտին Նիմյոլերի խոսքերը․
«Սկզբում նրանք եկան սոցիալիստների հետևից, և ես լռեցի, որովհետև ես սոցիալիստ չէի։
Այնուհետև նրանք եկան արհմիության անդամների հետևից, և ես լռեցի, քանի որ ես արհմիության անդամ չէի։
Այնուհետև նրանք եկան հրեաների հետևից, և ես լռեցի, քանի որ ես հրեա չէի։
Այնուհետև նրանք եկան իմ հետևից, և ոչ ոք չէր մնացել, որ խոսեր ինձ համար»»։

ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով
2411:54
Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
6409:42
Իսրայելը մտադիր է աստիճանաբար հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական օգնությունից
13709:13
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8708:30
Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
25300:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
148Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
140Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
144Երեկ, 21:48