«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2027 թվականի պետական բյուջեով Պաշտպանության նախարարության հատկացումներն ավելանալու են 53 մլրդ դրամով, Առողջապահությանը՝ 136 մլրդ, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ 91 մլրդ դրամով։
Առողջապահության և սոցիալական ոլորտների ֆինանսավորման ընդհանուր աճը կազմելու է 227 մլրդ դրամ՝ ավելի քան չորս անգամ գերազանցելով պաշտպանության ոլորտի հատկացումներին։
Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը գտնվում է անվտանգային բարդագույն միջավայրում, ունի չլուծված սահմանային խնդիրներ, ռազմաքաղաքական լուրջ սպառնալիքներ, իսկ բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի պետական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։
Իհարկե, առողջապահությունն ու սոցիալական պաշտպանությունը կարևոր են։ Ոչ ոք չի վիճարկում դրանց անհրաժեշտությունը։ Բայց շատ կարևոր է իմանալ. ի՞նչ իմաստ ունի սոցիալական բարեկեցության մասին խոսել, եթե պետությունը բավարար չափով չի ներդնում սեփական անվտանգության և պաշտպանության կարողությունների ամրապնդման մեջ»։

«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
1101:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
4900:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
82Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
97Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
93Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
81Երեկ, 22:06
«Պուտինը Երևանին ստիպեց կողմնորոշվել, և Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց դեպի Թուրքիա»․ Նարինե Մկրտչյան
92Երեկ, 21:54
«Աշոտ Սիմոնյանի վերաբերյալ Հանրային հեռուստատեսության հեռարձակված նյութը պատրաստվել և մատուցվել է միակողմանի»․ ՀՅԴ ԳՄ
78Երեկ, 21:42