«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքիան նախարարի մակարդակով հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանը կբացի միայն այն դեպքում, եթե հայ-ադրբեջանական պայմանագիրը վավերացվի:
Ադրբեջանը հերթական անգամ հասավ իր նպատակին՝ փակ պահել Թուրքիա-Հայաստան սահմանը, առնվազն՝ դեռ որոշ ժամանակ:
Թուրք-հայկական սահմանի բացումն այնքան անընդունելի է Ադրբեջանի համար, որ, կարծում եմ, Բաքուն կարող է անգամ հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից, և, բնականաբար, դրա պատասխանատվությունը դնել Հայաստանի ռևանշիստական ուժերի վրա: Կարելի է ասել, որ բացի իշխող ուժը՝ ՔՊ-ն, Ալիևի համար մյուսները ռևանշիստներ են:
Վերջին շաբաթներին Ալիևը հստակ թիրախավորում է նաև Հայաստանի վարչապետին, ինչը չէր անում ավելի քան մեկ տարի:
Պարզապես ուզում եմ ֆիքսենք, որ կարող է մի իրավիճակ ստեղծվել, որի պայմաններում մենք արդեն երազենք Վաշինգթոնի նախաստորագրված փաստաթուղթը, բայց Ադրբեջանը արդեն սեղանին ունենա մեզ համար շատ ավելի վատ պայմաններով համաձայնագիր»:

«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
6501:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
6200:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
89Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
103Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
96Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
82Երեկ, 22:06
«Պուտինը Երևանին ստիպեց կողմնորոշվել, և Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց դեպի Թուրքիա»․ Նարինե Մկրտչյան
93Երեկ, 21:54
«Աշոտ Սիմոնյանի վերաբերյալ Հանրային հեռուստատեսության հեռարձակված նյութը պատրաստվել և մատուցվել է միակողմանի»․ ՀՅԴ ԳՄ
79Երեկ, 21:42