Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

ԱԺ նիստը չկայացավ

ԱԺ նիստը չկայացավ
171
Երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ., 19:18

Ինչպես հայտնել ենք, այսօր՝ 18:30-ին, խորհրդարանական ընդդիմությունն ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրել՝ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի ուղերձի օրակարգով։ Նիստը, սակայն, չկայացավ, քանի որ քվորում չապահովվեց։

Նիստը կայանալու համար անհրաժեշտ էր 54 պատգամավորի ներկայություն, սակայն իշխող մեծամասնությունը՝ ՔՊ խմբակցությունը, արտահերթ նիստին չներկայացավ։

Այնուամենայնիվ, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, գրանցումը պետք է շարունակվի․ ևս 4 ժամ կա՝ քվորում ապահովելու համար։