«Հավաքն սկսելուց առաջ զանգել են, ասել` պիտի հանդիպենք, այլապես բերման կենթարկենք». Սուրեն Պետրոսյան

«24նյուզ»-ի եթերում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը մանրամասն ներկայացրեց՝ որտեղ է հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայից «անհետացել» ինքը: «Հավաքն սկսելուց առաջ զանգել են և ասել, որ պիտի հանդիպեն ինձ հետ, հակառակ պարագայում՝ բերման կենթարկեն։ Առաջարկեցի երրորդ տարբերակը՝ իրենք գան հավաքի մոտ, մեքենայի մեջ նստենք, խոսենք։ Եկել են իմ հետևից և մենք մեքենայով մեծ արագությամբ շարժվել ենք դեպի Հրազդան։ Հասել ենք առանձնատուն։ 1 ժամ հետո եկել է 2 մարդ, եղել է բավականին երկար խոսակցություն:
...Խոսակցությունն այն մասին էր, որ նրանք ասում էին, որ շարժումը գնում է շատ սխալ ճանապարհով, որ ես եմ, որ այս ընթացքում ինչ-որ մի կերպ տարանջատված եմ շարժումից։ Առաջարկել են, որ փոխեմ շարժման ուղղությունը, թե չէ կարող է նաև մարդ մահանալ։
...Առաջարկել են ինձ, որ վերցնեմ առաջնորդությունը շարժման ու բովանդակությունը փոխեմ։ Պատասխանել եմ, որ ի վիճակի չեմ շարժման բովանդակությունը փոխելու։ Դուրս եմ եկել այդտեղից, խնդրել եմ այդ մարդկանց՝ ինձ տանել Ծաղկաձոր։ Քնել եմ այնտեղ, հաջորդ օրը իմ ընկերները եկել են իմ հետևից։ Այդ օրը կապվել և ասել եմ, որ իմ հետ ամեն ինչ նորմալ է»։
Պետրոսյանը նաև հավելեց, որ իրեն ցույց են տվել բազմաթիվ «շատ վատ» ձայնագրություններ: «Չգիտեմ՝ կոնտեքստից կտրված, թե արհեստական բանականությամբ պատրաստված, այնուամենայնիվ, շատ վատ բովանդակությամբ ձայնագրություններ, որոնցից միայն մի 5 տոկոսն են դեռ հրապարակել, որոնց հիման վրա էլ կալանավորել են Գերասիմ Վարդանյանին:
Նա նաև նշեց, որ շատ երկար զրույց է ունեցել Բագրատ Սրբազանի հետ, ամեն ինչ իրեն պատմել է:
Մոսկվա գնալու վերաբերյալ էլ Պետրոսյանը նշեց, որ մեկնումը ծրագրած էր դեռ մեկ ամիս առաջ և խիստ անձնական նպատակով է գնացել:

«Ինչի՞ եք հանդիպում դեսպանների հետ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4716:00
«Դուք չեք կարող լինել ԿԸՀ նախագահ. վառ արտահայտում եք հավասարակշռության մեխանիզմների բացակայությունը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4515:36
Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
5814:42
«Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք»․ ՆԳՆ ՓԾ
6613:24
«Միրգ-պտուղ-բանջարեղենի վրա դիխլաֆոս են փչում»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
8611:24
«Թանկացումն ինքնին բարեփոխում չէ»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
7710:48
«Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժի». Արման Եղոյան (տեսանյութ)
6910:13
Աժ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6810:12