Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերով Քննչական կոմիտեն որոշում ունի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից կիրառված լուսաձայնային նռնակների ու տեղի ունեցած բախումների առիթով հարուցված քրեական վարույթով քննչական կոմիտեն որոշում ունի. մի շարք լրատվամիջոցների լրագրողների և օպերատորների հարցաքննությունից հետո հրավիրում են նախաքննական մարմին և հայտնում, որ կատարված դեպքերով նրանց ճանաչել են տուժող։
Մնում է սպասել, որ լրատվամիջոցների լրագրողներին ու օպերատորներին վնասներ հասցրած պատասխանատուներին կանչեն պատասխանատվության:
Ի դեպ, գրել էինք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցաքննելիս հարցրել էին, թե ինչ կապ ունեն շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ, ում հորդորով կամ շահագրգռությամբ են գնացել Բաղրամյան պողոտա, արդյոք հեռախոսազրույց ունեցել են շարժման առաջնորդի հետ։ Հարցաքննված լրատվամիջոցների ներկայացուցիչները քննիչների խաչաձև, բայց նույնաբովանդակ հարցերին պատասխանել էին, որ գնացել են իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնելու, ինչը անում են բոլոր դեպքերում ու իրավիճակներում՝ անկախ առաջնորդի ով լինելուց, քանի որ դա իրադարձություն է երկրում, իսկ ԶԼՄ-ներն էլ լուսաբանում են տեղի ունենալիքը։
Հավելենք, որ այս պատկերին զուգահեռ, իրավապահները ակտիվ գործընթաց են սկսել և կալանավորում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին։ Ապրիլից մինչև օրս՝ տեղի ունեցած ակցիաներին մասնակցության համար պաշտոնապես կալանավորված է 29 քաղաքացի, բայց գործը այսքանով չի ավարտվի։
Մանրամասները՝ թերթի համարում։

«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
5222:06
«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
3421:48
«ՀՀ-ի անունից խոսելու մանդատը որևէ մեկին իրավունք չի տալիս ՀՀ-ի ապագայից դուրս գրել իր քաղաքական հակառակորդներին». Դավիթ Անանյան
4121:24
«Պատմամշակութային շենքերի ու եկեղեցիների համար ճիշտ լուսավորությունը 2700K-3000K տաքության լույսն է». Էդուարդ Հայրումյան
4721:00
Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու
4820:54
Կնոջը պարբերաբար բռնության ենթարկած և նրան ընթացող մեքենայից դուրս հրած անձը կալանավորվել է
4920:48
«Նոր ճանապարհը ներառում է Տիգրանաշենով անցնող հատվածը». Մանե Թանդիլյան
6720:30
Արա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր
4420:24