«Ի դեմս Լուկաշենկոյի, մենք գործ ունենք թշնամու հետ»․ Նաիրի Հոխիկյան
![]() 195 Երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ., 09:30 Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Բելառուսի իշխանությունը թշնամական է տրամադրված Հայաստանի նկատմամբ, և դա Լուկաշենկոն բազմիցս է ապացուցել ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ։ Ժամանակին նույն Լուկաշենկոն էր Սերժ Սարգսյանին համոզում 5 մլրդ դոլարի դիմաց վաճառել Արցախը։ Ենթադրում եմ, Լուկաշենկոն կարողացավ Նիկոլին համոզել, բայց դրանից մեր երկրի նկատմամբ Լուկաշենկոյի թշնամանքը չի պակասել։ Նույն Լուկաշենկոն էր Ստանիսլավ Զասի միջնորդությամբ 2018-ին Ադրբեջանին վաճառել մեծ քանակի «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, իսկ 2020-ի պատերազմի ժամանակ մեր թշնամուն օգնում էր ՀԱՊԿ ներսում, նույնկերպ 2021-ին ու 2022-ին ՀԱՊԿ-ում արգելում Հայաստանին աջակցության ծրագրերի իրականացումը։ Ես կարծում եմ, որ Բելառուսի իշխանության նկատմամբ Հայաստանի իշխանության ներկա գործողությունները ճիշտ են, թեպետ դրանց պատճառահետևանքային կապերը նույն են և ամուր թելերով կապված են նաև Նիկոլի իշխանության հետ։ Ճիշտ է նաև ակտիվ համագործակցությունը Բելառուսի արմատական ընդդիմության հետ։ Բայց Հայաստանի ընդդիմությունը իր հերթին պետք է իմանա, որ որևէ պարագայում չի կարելի համագործակցել Բելառուսի իշխանության հետ, քանի որ ի դեմս Լուկաշենկոյի, մենք գործ ունենք թշնամու հետ։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
