Գաղտնալսող սարքեր են տեղադրում․ «Հրապարակ»
![]() 165 Չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է. ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ անդամների ու աջակիցների մեքենաները շուրջ մեկ ամիս է՝ իրավապահների մոտ են։ Երբ հետաքրքրվում են՝ ի՞նչ նպատակով են պահվում, պատասխանում են՝ ստուգում ենք։ Իրավապահ համակարգից մեզ ասացին, որ մեքենաները ոչ այնքան ստուգում են, որքան դրանց մեջ գաղտնալսող սարքեր են տեղադրում: Մի քանի օր «ստուգելուց» հետո կանչում են, մեքենան վերադարձնում տիրոջը եւ դառնում նրա մշտական «ուղեկիցը»։ Բայց ապօրինությունները սրանով չեն ավարտվում։ Գաղտնալսումները հայտնվում են իշխանական լրատվամիջոցներում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանն ասաց, որ տեղյակ է այդ ամենից՝ ոչ միայն մեքենաների մեջ են «ժուչոկներ» տեղադրում, այլեւ՝ հեռախոսներում։ «Շարժման ակտիվ աջակիցներին ու անդամներին բերման են ենթարկել, հեռախոսներն առգրավել են մի քանի ժամ, երբեմն նաև օրերով պահել են իրենց մոտ ու գաղտնալսող սարքեր տեղադրել։ Մոտավորապես նման եղանակով նաև մեքենաների մեջ են տեղադրել, երբ առանց որևէ իրավական հիմքի քաղաքացու մեքենան տարել են տուգանային հրապարակ»,- պատմեց նա։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
