«Բրիտանիան Ֆրանսիային խնդրել է զերծ մնալ Ուկրաինայում էսկալացիայից»․ Քեմերոն

Լոնդոնը մասնավոր կարգով փորձում է Փարիզին հասցնել Ուկրաինայում հակամարտության սրում թույլ չտալու անհրաժեշտությանը՝ Ֆրանսիայի կողմից զորքերի հնարավոր տեղակայման մասին հայտարարությունների ֆոնին։ Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Քեմերոնը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ չի բացառում Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորությունը։
«Ես ողջունում եմ այն փաստը, որ ֆրանսիացիները փոխել են իրենց տեսակետը, բայց ես վստահ չեմ, որ դա ճիշտ մոտեցում է։ Կարծում եմ՝ խնդիրն այն է, որ եթե օտարերկրյա զորքեր մտցվեն Ուկրաինա, Պուտինի համար թիրախ կստեղծվի։ Եվ հետո հարց է առաջանում՝ ինչպես պետք է արձագանքել, եթե նրանց հարված հասցվի։ Կարծում եմ՝ դա տեղի չի ունենա»,- ասել է Քեմերոնը՝ պրանկերներ Վովանի (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսի (Ալեքսեյ Ստոլյարով) հետ զրույցում, որոնք ներկայացել են որպես Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկո:
Նա հավելել է, որ վստահ չէ, որ Փարիզը կկարողանա ճիշտ որոշում կայացնել։

«Հոսանքի գինը՝ 120 դրա՞մ». Հրայր Կամենդատյան
10101:06
«1918-ին Պոլսում ՀՀ արտգործնախարարը քննարկում էր Զորավար Անդրանիկին զինաթափելու պահանջը». Թաթուլ Հակոբյան
9900:42
«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
112Երեկ, 21:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
131Երեկ, 18:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
109Երեկ, 17:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
313Երեկ, 17:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
100Երեկ, 17:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
194Երեկ, 17:24