Սելին Դիոնի մասին պատմող ֆիլմում ցուցադրվել են դաժան կադրեր նրա եզակի հիվանդության նոպաներից

Աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը ցուցադրել է սահմռկեցուցիչ կադրեր, որոնք արվել են իր անբուժելի ու եզակի հիվանդության նոպայի ժամանակ:
Երգչուհին 17 տարի գաղտնի է պահել իր ախտորոշումը՝ մկանների կարծրության համախտանիշ, որը հազվադեպ հիվանդություն է: Վերջին տարիներին վիճակը վատթարացել է, և Դիոնը ստիպված է եղել լքել բեմը, քանի որ շնչահեղձություն հիշեցնող նոպաները խանգարել են նրան երգել։ Հայտնի աստղը բացահայտել է բոլոր մանրամասները իր «Ես Սելին Դիոնն եմ» վավերագրական ֆիլմում։ Այնտեղ երգչուհին հստակ ցույց է տվել, թե ինչպիսին է իր վիճակը նոպաների ժամանակ։ Դիոնի ախտորոշումը բուժում չունի, սակայն ժամանակակից բժշկությունը կարող է դանդաղեցնել դրա զարգացումը։ Այժմ երգչուհին, ըստ երևույթին, իրեն փոքր-ինչ ավելի լավ է զգում, քան մեկ տարի առաջ։ Նա սկսել է շատ ավելի հաճախ դուրս գալ փողոց և դեռ հույս ունի վերադառնալ բեմ:

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
241328.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
95624.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
98523.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
97723.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
114220.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
115719.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
270419.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
109619.10.2026, 11:48