Սիսիանն աննախադեպ աժիոտաժի մեջ է․ «Հրապարակ»
![]() 215 Ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է․ «Սիսիանն աննախադեպ աժիոտաժի մեջ է՝ պատրաստվում է Բագրատ Սրբազանի այցին։ Սիսիանի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Սարգսյանի մտերիմներն ուզում են աննախադեպ ընդունելություն կազմակերպել։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր մեկնում է Սյունիքի մարզ՝ եռօրյա շրջագայության: Առաջին կանգառը՝ Մեղրի, ապա՝ Քաջարան, շաբաթ օրը՝ հանդիպում Կապանում։ Արթուր Սարգսյանը շարժման մեկնարկից Սրբազանի կողքին է, ոմանք կատակում են, թե ախրաննիկն է: Նա համայնքում մեծ հեղինակություն է վայելում։ Մեր սիսիանցի զրուցակիցը կատակեց, թե «գառնուկների քասթինգ է», մարդիկ առաջարկում են՝ գառնուկով դիմավորել, մատաղ անել: Փոխարենը ընդհատակ են անցել նրա ընկերները՝ Առուշ Առուշանյանը, Գևորգ Փարսյանն ու Մանվել Փարամազյանը, ովքեր ժամանակին ընդդիմադիր էին, հիմա թեև թղթով ՔՊ-ական չեն, բայց հոգով ՔՊ են։ Ի դեպ, Սրբազանի այցը քայլարշավի ֆորմատով է լինելու, նա շրջելու է փողոցներում, զրուցելու է սյունեցիների հետ։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
