«Թրամփը կարող է Ալիևին թույլատրել՝ նոր ագրեսիա ձեռնարկել»․ Ոսկան Սարգսյան
![]() 187 Ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ., 15:48 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռուստաբանավեճի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Բայդենին մեղադրել է Իսրայելին քիչ աջակցելու մեջ, ասելով, «Իսրայելին պետք է թույլատրվի գործն ավարտին հասցնել»։ Մեծ է հավանականությունը, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում «երկու ծերուկներից ավելի առույգը»՝ Թրամփը կարող է հաղթել, ու նա Իսրայելին կթույլատրի ավարտին հասցնել պաղեստինցիների ռազմական ներուժի ոչնչացումը։ Թրամփի փեսա ու ավագ խորհրդական Ջոնադ Քուշները հրեական համայնքի ամենաակտիվ ներկայացուցիչներից է։ Թուրքիայի նախագահ Էրդողանի պահանջով Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Պաղեստինի անկախությունը, հարուցելով Իսրայելի զայրույթը։ Նախագահ ընտրվելուց հետո Թրամփը Իսրայելի միջնորդությամբ կարող է Իլհամ Ալիևին թույլատրել Հայաստանի դեմ «գործն ավարտին հասցնել», այսինքն՝ նոր ագրեսիա ձեռնարկել։ Ո՞վ է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, որը կարող է խորընդոտել այդ ագրեսիային։ Գուցե այդ պատճառով է Իլհամ Ալիևը որոշել Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամկետը տեղափոխել, ընտրություններն արտահերթ անցկացնել։ 2020թվականին Թրամփն էր ԱՄՆ նախագահը, նա ոչ մի կերպ չխանգարեց Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծմանը»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
