Թշնամու ԱԳ նախարարն ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի հետ խոսել է «ՀՀ Սահմանադրության փոփոխության» մասին
![]() 187 Ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ., 18:13 Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև երկկողմ և բազմակողմ օրակարգային հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները։ Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի օգնականին տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին։ Նշվել է, որ Ադրբեջանը կողմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ Չնայած համաձայնագրի իրականացման զգալի առաջընթացին, ընդգծվել է «Հայաստանի Սահմանադրության և օրենսդրական ակտերի փոփոխության և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջներից հրաժարվելու կարևորությունը»։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
