«Միլպետը տեղյակ է եղել, որ Ֆազին սպանելու են». Վարդան Ղուկասյանը մանրամասներ է հայտնել
![]() 257 Երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ., 01:18 «2024-ի հունիսի 12-ին Երևան քաղաքում՝ քաղմասից քայլքով 1 րոպե 12 վայրկյան հեռավորության վրա տեղի է ունեցել սպանություն՝ Ֆազի սպանությունը: 45 րոպե հետո նոր եկել է ոստիկանությունը: Ինչո՞ւ: Պարզվում է, որ Երևանի վարչության պետի տեղակալը Շիշ բռնողի հետ փեսա է, Արմեն Գրիգորյանը՝ Երևանի հետախուզական բաժնի պետի տեղակալը, Չաղ Ռուստամի հետ է քավոր-սանիկ: Այս երկուսն էլ կատեգորիկ չունեն Ֆազի հետ: Սպանությունից անմիջապես հետո սպանողների դեմքերն արձանագրել են տեսախցիկները: Տեսանյութերն ինձ ուղարկել են իրավապահ համակարգի իմ աղբյուրները, որոնք ասում են, որ իրենց թույլ չեն տալիս՝ բացահայտել սպանությունը»,- իր վերջին ուղիղ եթերում հայտարարել է ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը: Ըստ նրա՝ «միլպետը տեղյակ է եղել, որ սպանությունը լինելու է», դրա համար էլ 45 րոպե հետո է նոր թույլ տվել, որ ոստիկանները գնան դեպքի վայր: «Նայեք կադրերը, քիլլերն այնքան անփորձ է, չգիտի՝ ինչ անի, 45 րոպե անկապ վազվզում ա: Չեն նախատեսել, որ զոհվողը մեքենան կքշի սպանողի մեքենայի վրա ու կխափանի էդ մեքենայով փախուստը»: Ղուկասյանը հավաստիացրեց, որ բոլոր ապացույցներն ուղարկելու են եվրոպական կառույցներին: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
