«Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները պետք է պահանջեին պատասխանատվության ենթարկել այս մարդուն». Գառնիկ Դանիելյան
![]() 185 Երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ., 13:18 Սրբազան պայքարի անդամ, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի՝ «Առանց այն էլ հեղինակազրկված Հայ Առաքելական եկեղեցին ավելի հեղինակազրկվեց, ինչն ինձ համար անձնապես ուրախալի է, քանի որ, կարծում եմ, ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը» հայտարարությանը: «Թորոսյանը բազմաթիվ անգամներ ասել է, որ ինքն աթեիստ է, Հայ Առաքելական եկեղեցու հետ որևէ կապ չունի։ Այս հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են, որ այդ թիմն իր առջև խնդիր է դրել կազմաքանդել Հայ Առաքելական սուրբ եկեղեցին։ Սա միայն Արսեն Թորոսյանի ցանկությունը չէ, սա հավաքական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իղձն է: Այս մարդիկ սատանա են, չարիք։ Մեր արժանապատվությունն են վիրավորում, ու բոլոր այն մարդիկ, ովքեր Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ են, հիմա պետք է հավաքվեին և պահանջեին պատասխանատվության ենթարկել այս մարդուն: Ո՞նց կարող է իրեն հայ համարող մարդն ուրախանալ, որ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին չլինի, ի՞նչ լինի բա, մզկիթներ լինե՞ն»,- ասել է Դանիելյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
