«А хочешь конфетку дам? нету»․ Լևոն Զուրաբյանը՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին
![]() 178 Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2024 թ., 10:48 «Այսօր եթե զբաղված չես Պուտինին հայհոյելով, սուտի արևմտամետները քեզ ավտոմատ համարում են ռուսի ստրուկ և ռուսամոլ, դա ախմախություն է, որը, իսկապես, ժամանակն է վերջ տալ»,- «Այսօր»-ի եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Անդրադառնալով Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցին, Զուրաբյանը պատասխանել է․ «Արևմուտքը շատ լավ հասկանում է, որ Հայաստանը շրջապատված է այնպիսի երկրներով, որ դժվար կլինի իրականացնել լոգիստիկ կոմունիկացիաներ և մատակարարումներ կատարել։ Արևմուտքը նաև պարզ ցույց է տվել, որ նման ցանկություն և ռեսուրս չունի, ինքն առանց այն էլ շատ բարդ վիճակում և լարված պայքարի մեջ է գտնվում։ Առաջին հերթին՝ Ուկրաինայում, կա նաև Իսրայելի ֆրոնտը և այլն, և Արևմուտքն իրեն թույլ չի տա ևս մեկ ֆրոնտ բացել և այս տարածաշրջանում լուրջ ներդրումներ կատարել»,- ասել է Զուրաբյանը՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունները նկարագրելով «Մի վշտանա» ֆիլմի հայտնի դրվագով․ «А хочешь конфетку дам? нету, ԵՄ անդամակցության միտքն ու հակառուսական տրամադրությունները մեծ արկածախնդրություն են»,- ասել է նա։ Զրույցի մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
