«Շոուն շարունակվում է». Ոսկան Սարգսյան
![]() 217 Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2024 թ., 17:18 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվով 7-րդ հեծանվային զբոսանքն է արել Երևանում, այդ մասին Թելեգրամում տեսանյութ զետեղել, գրել, որ որոշել էին 25 կիլոմետր քշել, սակայն քշել են 26 կիլոմետր։ 2020 թվականի պատերազմի ավարտից անցել է 3 տարի և 8 ամիս, սակայն դեռ չեն հաշվել պատերազմում մեր զոհերի թիվը, նրանց ցանկը չի հրապարակվել, Նիկոլ Փաշինյանը զոհերի մասին խոսելիս ասել է՝ պլուս, մինուս 50, հայտնի չէ Ադրբեջանում գտնվող մեր գերիների ստույգ թիվը, դեռ շատ տղաների մասունքները հողին չեն հանձնվել, դիահերձարաններում են, Նիկոլ Փաշինյանը չի հաշվում, թե ինքը կռվով և առանց կռիվ Ադրբեջանին ինչքան տարածք է տվել Արցախում ու Հայաստանի սահմանամերձ տարածքներից, այդ թվում՝ Կիրանցից, սակայն հաշվում է հեծանվով իր անցած կիլոմետրերը։ Շոուն պետք է շարունակվի, շոուն շարունակվում է»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
170Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
207Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
165Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
366Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
311Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
366Երեկ, 20:52
