«Անձրևանոցն անհայտ ուղղությամբ չեմ ուղարկել, հենց իր ուղղությամբ եմ ուղարկել». Նարինե Ասատրյան
![]() 257 Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ., 00:18 Նախորդ տարի Վայոց ձորում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջ՝ Նարինե Ասատրյանի վերաբերյալ դատարանը մոտ երկու ամիս առաջ է վճիռ կայացրել։ Ըստ այդմ, Նարինե Ասատրյանը մեղավոր է ճանաչվել, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 տարի ժամկետով: Սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի, կսահմանվի փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով: «Ես ինչ պատմել եմ, նույնիսկ իմ պատմածների մեջ չկա Նիկոլ Փաշինյանի անունը, նրա անունը հանել են։ Ես իրենց հանցագործության մասին տեղեկատվություն եմ տվել, ասել եմ, որ ադրբեջանցիներն ասում են՝ Նիկոլ Փաշինյանը բռնաբարել է ձեր բանակը, նրանք ինձ են ուղարկել մեր տղաների մորթված նկարները։ Սրանից ավելին էլ ի՞նչ պետք է ասեի, որ իրենք ուշադրություն դարձնեին»,- նշել է Նարինե Ասատրյանը։ Նրա գնահատմամբ, դատարանի նման որոշումն իրեն լռեցնելու, չեզոքացնելու համար է արվել։ «Ես նախկինում էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում՝ չեմ փոշմանել իմ արարքի համար։ Այո, ես անձրևանոցն անհայտ ուղղությամբ չեմ ուղարկել, հենց իր ուղղությամբ եմ ուղարկել, երբեք չեմ փոշմանի, շատ լավ եմ արել, քիչ եմ արել։ Նիկոլ Փաշինյանը թուրք է, ոչ թե թշնամի, այլ բան չեմ կարող ասել»,- եզրափակել է Նարինե Ասատրյանը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
