Փաշինյանի ուղղությամբ հովանոց նետած կնոջը 2-5 տարվա ազատազրկում է սպառնում
![]() 193 Երկուշաբթի, 21 օգոստոսի, 2023 թ., 17:48 47-ամյա Նարինե Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել հովանոցը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ նետելու համար։ Հայտնում է «Հետք»-ը։ Մեղադրական եզրակացության համաձայն, «Նարինե Ասատրյանը 2023 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, գտնվել է Մալիշկա բնակավայրի 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների հատման խաչմերուկում։ Տեղեկանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքներին ծանոթանալու համար նշված բնակավայր կարճ ժամանակ անց սպասվող այցի մասին՝ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանի ներկայությամբ բարձրաձայնել է վարչապետին հանդիպելու և նախատեսված այցի հետ չառնչվող հարցեր տալու ցանկության մասին։ Ոստիկանության ծառայողը հորդորել է տվյալ պահին վարչապետի օրինական ծառայողական գործունեության հետ չկապված հարցերով չդիմել, ապա միասին քայլել են դեպի նույն բնակավայրի 14-րդ փողոցի 1-ին տան բակ։ 14:40-ի սահմաններում Նարինե Ասատրյանը, իմանալով ՀՀ վարչապետի՝ նշված բնակավայրի 14-րդ փողոցի սկզբնամասում գտնվելու և հավաքված անձանց հետ զրուցելու մասին, բռնություն գործադրելուն ուղղված դիտավորյալ գործողություն է իրականացրել՝ կատարված աշխատանքներին ծանոթանալը, ինչպես նաև բնակիչների հետ հանդիպումը խափանելու նպատակով։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
