«Աննա Գրիգորյանն այսքանից հետո ի՞նչ երեսով է գնացել ԱՄՆ սենատորների հետ հանդիպման»․ Ստյոպա Սաֆարյան
![]() 213 Ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ., 00:30 Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անցած տարի քոչարյանական խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Գեղամ Մանուկյանի հետ Իրան էր գնացել, որտեղ պաշտոնական Թեհրանին գուժել էր, որ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին Կովկասից դուրս են հանում, որպեսզի Ամերիկային բերեն, ասել է թե՝ եթե դեմը չառնեն, Հայաստանը դառնալու է հակաիրանական երկիր ու հարթակ։ Ի դեպ, նման «բանագնացներից» հետո պաշտոնական Թեհրանը մեզ ուղղված իր հայտարարություններում ավելացրեց մի արտահայտությունը, որը նախկինում անում էր միայն Ադրբեջանի հանդեպ։ Մեր մասով միշտ ասվում էր՝ որ «Իրանը չի հանդուրժի, թույլ չի տա քաղաքական քարտեզի փոփոխությունը»։ Հայաստանի ընդդիմության ջանքերով մեզ ուղղված հայտարարություններում նաև ավելացավ «Իրանը չի հանդուրժի աշխարհաքաղաքական փոփոխությունը», որը հենց քոչարյանադաշնակցական պատգամավորական բանագնացների հալալ քրտինքը կարելի է համարել։ Ահավասիկ, մեր ու Բաքվի միջև «հավասարակշռությունը, հավասարությունը և արդարությունը» վերականգնված է ու մեզ և Ադրբեջանին նույն բանը ասեցին։ Հիմա, Թեհրանում այսպիսի տեքստեր արտաբերած Աննա Գրիգորյանը այսքանից հետո ի՞նչ երեսով է գնացել ԱՄՆ սենատորների հետ հանդիպման, ու ի՞նչ է ասել նրանց։ Լուրջ, էլի։ Ի վերջո, անձնական կամ կանացի խնդիրներ չեն։ Երկրի հարցն է»։ Աղբյուրը` Ստյոպա Սաֆարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
