Ալեն Սիմոնյանը մարմնին նոր դաջվածք է արել. ի՞նչ է խորհրդանշում. «Ժողովուրդ»
![]() 261 Ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ օրենսդիր երկրի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, մարմնի երևացող մասում նոր դաջվածք է արել: Լրատվականը Ազգային ժողովի նախագահի օգնական Մովսես Հարությունյանի միջոցով փորձել է պարզել, թե երբ, որտեղ, ինչ նպատակով է Ալեն Սիմոնյանը արել դաջվածքը՝ խնդրելով մեկնաբանել նաև, թե ինչից է ոգեշնչվել ԱԺ նախագահը դաջվածքը փորագրելիս: Ասել է թե՝ նորաթուխ օգնականը չպատասխանեց, բայց նույնիսկ այդ չպատասխանում սուտ կար, քանի որ, ուսումնասիրելով ԱԺ նախագահի՝ անցած տարվա հրապարակած և դրանից առաջվա լուսանկարները, նկատելի է, որ Ալեն Սիմոնյանը 2023-ի ամռանը, օրինակ, ձեռքին դաջվածք չուներ: Ավելին՝ օրեր առաջ՝ հուլիսի 2-ին, Իսպանիայից հրապարակած Սիմոնյանի ֆոտոներում ևս դաջվածքը նկատելի չէ: Իսկ ինչո՞ւ են մարդիկ դաջվածք անում․ իհարկե, ընդունված է դաջվածքը համարել քրեական կյանքով ապրողների հետաքրքրություն, սակայն միշտ չէ, որ այդպես է: Հենրիխ Վուտկեն, օրինակ, ասել է, որ դաջվածքը մարդկության զարգացման ճանապարհին եղած առաջին քայլերից է։ Իր ստեղծման պահից դաջվածքը կրում է կրոնական, տիեզերական, էրոտիկ, էսթետիկական և մոգական բնույթ, ինչը կիրառվում էր տարբեր ծեսերի ժամանակ, որի միջոցով երիտասարդը դառնում էր ցեղի իրավահավասար անդամ։ Ամեն դեպքում, նկատենք, որ երեկ՝ օրվա վերջում, ԱԺ նախագահի էջերից դաջվածքներով լուսանկարները արդեն ջնջված էին»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
