Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Մեր առաքելությունն է վերադարձնել իշխանությունը ժողովրդին․ «Սրբազան պայքար»

Մեր առաքելությունն է վերադարձնել իշխանությունը ժողովրդին․ «Սրբազան պայքար»
152
Ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ., 09:30

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շնորյավորական ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում ենք Սահմանադրության օրվա առիթով։ Մեր երկրի Մայր օրենքի առաջին հոդվածը պնդում է՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Մեր պարտքն է ժամանակակից իրողությունները համապատասխանեցնել Սահմանադրության պահանջներին։

Մայր Օրենքի երկրորդ հոդվածն ասում է՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Մեր առաքելությունն է վերադարձնել իշխանությունը ժողովրդին և միասնական ջանքերով հասնել չարի նկատմամբ բարու հաղթանակին։

Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը։

Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»։

Աղբյուրը`   «Սրբազան պայքար»