«Քանի մենք կանխատեսելի երկիր չենք, որևէ մեկը մեզ հետ չի պայմանավորվելու, պայմանավորվելու են մեր հաշվին». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Սուրբ Աննա եկեղեցու բակում իր ելույթում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը փաստեց՝ Հայաստանը մոտ 30 տարի Հարավային Կովկասում ունեցել է կայունություն, խաղաղություն և կանխատեսելիություն բերելու մենաշնորհը։ Դրանք գործիքներ էին, որոնք անհրաժեշտ էին բոլորին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին, թե՛ Իրանին։
«Այսինքն՝ բոլոր գլխավոր աշխարհաքաղաքական կենտրոններին պետք էր կայունություն և խաղաղություն ու տարածաշրջանում դրանք ապահովում էր Հայաստանը՝ Ադրբեջանին զսպելու իր կարողությամբ։
Քանի մենք կանխատեսելի երկիր չենք, որևէ մեկը մեզ հետ չի պայմանավորվելու, միշտ պայմանավորվելու են մեր հաշվին։ Պայմանավորվելու են ավելի կանխատեսելիների հետ, ինչպես հիմա անում են Ալիևի օրինակով, Ալիևի, որին նախորդ իշխանությունների ժամանակ աշխարհում ոչ ոք լուրջ չէր ընկալում ու նա չկար քաղաքականության մեջ։
Հայաստանը պետք է նորից դառնա Հարավային կովկասում քաղաքական խնդիրներ լուծող, օրակարգեր սպասարկող, անվտանգություն ապահովող և ինքնաբավ երկիր»։

Լիտվան օդ է բարձրացրել ՆԱՏՕ-ի կործանիչ և փակել Վիլնյուսի օդանավակայանը՝ թռչունների երամը շփոթելով ԱԹՍ-ի հետ
3119:54
«Մահաբեր և պատերազմաբեր «մեծ զորավարը»». Էդգար Ղազարյան
4019:42
Սաուդյան Արաբիայում նավթատարի վնասման պատճառով վտանգի տակ է համաշխարհային նավթի արտահանման մոտ 4%-ը
6319:30
«Հայկական ժառանգության յուրացումը հո նոր չի՞ սկսվել». Արա Պապյան
4119:18
«Եթե եկեղեցին հայկական չէ, ապա ինչո՞ւ է Հասան-Ջալալ-Դոլան եկեղեցու կառուցման սկիզբն ու ավարտը նշում հայկական թվագրությամբ». Ժաննա Ալեքսանյան
4818:48
«4 տարի առաջ էս օրն էլի պատերազմ էր. ո՞վ հիշեց ո՞վ գնաց». Արամ Գևորգյան
5618:30
«Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին».Սուրեն Սուրենյանց
5918:06
«Հայաստանում իրական արևմտյան արժեքներ դավանողներ չկան». Արա Պողոսյան
6017:42