«Հարցը հնչեղություն է ստացել, երբ նոր գործեր են հարուցվել ընդդիմադիր գործիչների դեմ»․ Չալաբյան

Խորհրդարանական ընդդիմությունը ՍԴ-ում վիճարկում է ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։
Հոդվածը վերաբերում է հավաքներին մասնակցելուն խոչընդոտելուն կամ հարկադրելուն, այդ թվում՝ նյութապես շահագրգռելուն։
Այս հոդվածով քրեական հետապնդում էր իրականացվում հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ՝ դեռևս 2022թ-ին։
Հոդվածի կիրառելիությանը նոր թափ է հաղորդվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների նկատմամբ։
Ավետիք Չալաբյանն անդրադառնալով հոդվածի՝ ՍԴ-ում վիճարկման հարցին՝ գրել է․ «Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել վարույթ սկսել ՀՀ Քրեական օրենսգրքի 236.2 հոդվածի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։
Հիշեցնեմ, որ 2022թ․ այս անհեթեթ և գաղտագողի «թխված» հոդվածի հիման վրա է իմ դեմ շինծու քրեական գործ հարուցվել (և մինչև հիմա էլ ընթանում է), և մենք ի սկզբանե դատարանում վիճարկել ենք ոչ միայն իմ մեղքի առկայությունն այս գործով, այլև քրեական գործ հարուցելու բուն օրինականությունը և մեղադրանքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Հիմա, երբ այս նույն հոդվածի հիման վրա մի շարք նոր գործեր են հարուցվել տարբեր ընդդիմադիր գործիչների դեմ, հարցը հավելյալ հնչեղություն է ստացել, և ԱԺ ընդդիմությունը պաշտոնապես դիմել է Սահմանադրական դատարան։
Նրանից հետո, երբ նույնիսկ Եվրոպական Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը իր զեկույցում անդրադարձավ այս հարցին, և մանտնանշեց 236.2 հոդվածի ոչ իրավաչափությունը և հակասությունը խաղաղ հավաքների անցկացման Եվրոպական ուղեցույցին, ՀՀ Սահմանադրական դատարանն այս հարցն ընդունեց քննության։ Շնորհակալ եմ բոլոր այն գործընկերներին, որոնց հետևողական աշխատանքն ու պայքարը հանգեցրեց այս կարևոր հանգրվանին, սակայն դեռ մեծ աշխատանք է սպասվում առջևում՝ այս հարցին իրավական և արդարացի լուծում տալու համար»։

«Հերթը հասավ Հայկին»․ Սոֆյա Հովսեփյան
215:54
«Կմնա հավերժ ձեռներեց՝ քաղաքական թղթախաղում»․ Արեգ Սավգուլյան
2015:48
«Կառավարության անդամների երդման տեքստին նոր խմբագրում եմ առաջարկում․ «Երդվում եմ ծառայել Ադրբեջանի Հանրապետությանը և դրա շահերին»»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
2515:30
«ԵՄ-ն ողջունում է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացում դրական դինամիկան»․ Գրոնո
5015:19
«Մուսոլինիի պատկերը համացանցում կա, կարող են ծանոթանալ». Բագրատ Միկոյան
3315:06
«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
7314:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6914:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
6113:48