«Նիկոլը մի քանի հազար հոգու վարի կտա, բայց պաշտոնը չի տա»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Նիկոլը կարող է գլուխ գովել, թե՝ տեսեք՝ Մակրոնը չի կարողանում իշխանությունը պահել, ես պահում եմ, Սունակը չկարողացավ պահել, ես պահեցի, Բայդենը չի կարողանում, ես կարողանում եմ։ Չէ, ուղղակի իրենք գնում են բնական փոփոխությունների ճանապարհով։
Շատ ավելի զարգացած և իրոք ժողովրդավար երկրներում ամեն ընտրությունների քարոզարշավի ժամանակ իշխող քաղաքական ուժը իր ճամպրուկները հավաքում է։ Վարչապետը պատրաստ է լինում ընտրություններից հետո գնալու, կաբինետը արդեն մաքրած է լինում․ Լեյբորիստները իշխանությունը վերցրին Անգլիայում, վարչապետ Սունակը հրաժարականին պատրաստ էր արդեն, Մակրոնը պարտվեց ընտրություններում, առավոտյան Ֆրանսիայի վարչապետ Ատալը հայտարարեց, որ հրաժարական է տալիս։ Ժողովրդավար երկրներում իշխող ամբողջ ուժն ու իրենց առաջնորդը պատրաստ են հրաժարականների․ մեզ մոտ Նիկոլը պատրաստ չէ, նա ավելի շատ մի քանի հազար հոգու վարի կտա, քան կտա պաշտոնը։
Ինչո՞ւ։
Գուցե նրա համար, որ պաշտոնից հետո Մակրոնը չի գնալու բանտ, Սունակը չի գնալու բանտ, իսկ Նիկոլը վստահ է, որ գնալու է։

«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
6909:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
13101:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
12500:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
12800:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
12800:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
98Երեկ, 23:12
«Որոշել ենք թաղման նպաստ տրամադրել միայն սոցիալապես անապահովներին»․ Նիկոլ Փաշինյան
140Երեկ, 22:54