«ՊՆ-ն այցերս առաջնագիծ մերժելու անհեթեթ «հիմք» է գտել»․ Տիգրան Աբրահամյան

Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հունիսի 17-ին գրություն էի ուղարկել ՊՆ՝ ԶՈւ մի քանի ուղղություններով այցս կազմակերպելու նպատակով:
Ընդ որում՝ ընտրել էի ուղղություններ, որոնք, այսպես ասած, խնդրահարույց չէին՝ ո՛չ քաղաքական, ո՛չ մեկ այլ առումով:
ՊՆ-ն գրությանս արձագանքել է 26 օր հետո՝ հուլիսի 9-ին, երբ գրությամբ նախատեսված ժամկետներն անցել էին ու այդ հիմքով մերժել՝ «նշված ժամանակահատվածում տվյալ ուղղություններ Ձեր այցերի կազմակերպումը հնարավոր չէ» պատճառաբանությամբ:
Նշեմ, որ եղել են փուլեր, երբ ՊՆ-ն նույնիսկ նման իրավիճակներում ճկունություն դրսևորել է, սակայն հիմա այցերս առաջնագիծ մերժելու անհեթեթ «հիմք» է գտել:
Մի մերժում էլ մայիսին է եղել (ավելի վաղ գրված ու չմերժված գրությամբ), սակայն մտածել եմ տեխնիկական է՝ որոշակի հանգամանքների բերումով:
Կպնդի՞ ՊՆ-ն, որ թեման տեխնիկական է կամ թյուրըմբռնում՝ մի քանի օր դեռ ժամանակ ունի, իսկ թեմային այլ շերտերով ու երանգներով կանդրադառնամ ավելի ուշ՝ որոշ դետալային ճշտումներից հետո»:

«Այստեղ արդեն սահման է անցնում ոչ թե բառը, այլ պետությունը»․ Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
1602:06
«Առևտրականների կյանքն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»»․ Կարեն Հեքիմյան
4401:06
«Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին»․ պաշտպանական թիմ
5900:12
«Մարդ պետք է այնքան բարձր հեղինակություն ունենա, որ իրեն դիմավորեն իր օդաչուն և բորտուղեկցորդուհին»․ Էդգար Ղազարյան
7900:00
«Միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար»․ Նարեկ Կարապետյան
66Երեկ, 23:24
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
59Երեկ, 23:00
Ռուբինյանը պատգամավորներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
66Երեկ, 22:42
«Այս «օլիգարխ» պապիցդ ես ժառանգե՞լ ինքնաթիռը․ կարո՞ղ է թուրքերն ու ադրբեջանցիներն են տվել»․ Գագիկ Համբարյան
89Երեկ, 22:30