«Փեզեշքիանը կարմիր գծեր չի հատի»․ Ռոբերտ Բեգլարյան

Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, ով 12 տարի աշխատել է նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, 168TV-ի եթերում անդրադարձել է հայ-իրանական հարաբերությունների շուրջ ստեղծված մտահոգություններին՝ ասելով, որ Իրանի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ չեն լինի․ «12 տարի աշխատել եմ Փեզեշքիանի հետ, ի տարբերություն այլ էթնիկ ծայրահեղական թյուրքախոս պատգամավորների, նրա մոտ չեմ նկատել ծայրահեղականություն։ Իրանի սահմանադրության համաձայն՝ զինված ուժերի, իրավապահ մարմինների, անվտանգության, արտաքին և ներքին գործերի նախարարությունների վերահսկողությունը վերապահված է երկրի առաջնորդին։ Երբ նոր նախագահ է ընտրվում, առաջնորդն իր ցանկությամբ լիազորությունները գրավոր փոխանցում է նախագահին։ Նրբություններ կան, որոնց պարագայում չի կարելի ասել, որ եթե Փեզեշքիանը ցանկանա, կարող է կարմիր գծեր հատել։ Իրան-Հայաստան հարաբերությունները երկրորդական պլան չեն մղվի»,- ասել է Բեգլարյանը։
Հայաստանն ի՞նչ պետք է անի, որպեսզի Սյունիքով միջանցքը Իրանի համար մինչև վերջ մնա որպես կարմիր գիծ, հարցին Բեգլարյանը պատասխանել է․ «Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում իսկապես Սյունիքը դարձել է ամենազգայուն կետը։ Փոփոխությունները սպասելի են կա՛մ դեպի ավելի դրական, կա՛մ՝ բացասական։ Իրանի դեսպանն օրեր առաջ ասաց, որ պատրաստ են ամեն տեսակի համագործակցության, բայց ամեն ինչ կախված է Հայաստանի իշխանությունների ցանկությունից։ Իրանի համար Սյունիքի առանցքային աշխարհաքաղաքական դերակատարությունը կպահպանվի»,- նշել է նա:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
2108:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
10003:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
11100:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
11600:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
118Երեկ, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
121Երեկ, 23:12
«Մենք կորցնում ենք նաև արդարության ու ճշմարտության ձայնը, որ պիտի հնչեր միջազգային հարթակներում»․ Լիաննա Գասպարյան
95Երեկ, 22:54
Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Անքորիջի պայմանավորվածություններին
172Երեկ, 22:19