«Ադրբեջանը չի հարձակվում, քանի որ Ռուսաստանը դեռ համաձայնություն չի տվել»․ Հ․ Բագրատյան
![]() 245 Ուրբաթ, 12 հուլիսի, 2024 թ., 12:42 «Ռուսները զգում են, որ հաջորդն ասվելու է՝ բազան փակեք»,- «Նյուզ»-ի եթերում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Սպասվում է հետևյալը․ Ալիևը Պուտինին կասի՝ քանի՞ հատ բազա ես ուզում ունենալ Հայաստանում, թող Հայաստանը գրավեմ՝ 10 հատ բազա ունեցի։ Ադրբեջանը Հայաստանի վրա չի հարձակվում, քանի որ Ռուսաստանը դեռ համաձայնություն չի տվել։ Ի՞նչ միջանցք, ի՞նչ անկլավ, Ադրբեջանն ուզում է կլանել ամբողջ Հայաստանը»,- ասաց նա՝ խոսելով ռուսական կողմի՝ հայերի հանդեպ թույլ տված սխաների մասին․ «Կարծում եմ՝ ռուսները չպետք է Ղարաբաղից դուրս գային։ Երկու դավաճան կառավարություն կար՝ Հայաստանի և Ղարաբաղի, որոնք մինչև վերջ կարծում էին, թե Ռուսաստանն իրենց կփրկի։ Ասում էի՝ գոնե դուք հայտարարեք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Արցախը Ադրբեջանի մաս է, ձեզ հետ կապ չունի, դուք համաձայն չեք։ Ասում էին՝ մեզ փողից կզրկի, դե կերեք էդ փողը»,- ասաց Բագրատյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
