«Նիկոլի նպատակն է` հասցնել հայ ազգին այնպիսի պարտության, որ էլ երբեք չընդվզի». Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը. «Գլոբալ առումով, Նիկոլի նպատակն է՝ հասցնել հայ ազգին այնպիսի ստրատեգիական պարտություն ու նվաստացում, որ դրանից հետո այս ազգը և արտաքին հակառակորդների և ներսի օլիգարխիատի դեմ էլ երբևիցե ընդվզելու ոչ մի ցանկություն ու ռեսուրս չունենա։ Հայկական օլիգարխիատին, որը ձևավորվել էր ու կուտակել իր կապիտալներն Արցախյան հարցի շահարկման արդյունքում, էլ ոչ Արցախ էր պետք, որ էլ ընդհանրապես հայ ազգի ազգային-ազատագրական պայքար, այդ ամենն արդեն վերածվել էր ոչ միայն բեռի, այլև ինչ-որ առումով վտանգում էր իրենց կապիտալն ու դրա ժառանգական փոխանցումը, դրա համար էլ պետք էր մեկն, ով ազգին կոլապսի հասցնելով, կփակեր Արցախյան էջը, հայ ժողովրդին կոտրելով՝ կստիպեր մեկընդմիշտ հրաժարվել ազգային ազատագրական ցանկացած նկրտումներից, ազգային պետությունը կվերածեր զուտ հաճույքներ ստանալու տարածքի, իսկ բնակչությանը՝ սեփական պատմությունից և արմատներից կտրված բիոզանգվածի։ Ընդ որում, դրանից հետո օլիգարխատին էլ պետք չի լինի այդ սևագործ պատուհասը, կմնա՝ իրեն ճանապարհեն պատմության գիրկը ու մեկընդմիշտ վերադարձնելով իշխանությունը՝ վերջնականապես ու ժառանգաբար քշել այս ազգին, դեռ մերթընդմերթ էլ ժողովրդին հիշեցնելով, որ աղետի պատասխանատուն, իբրև թե, այս խեղճուկրակ մարդիկ են, իրենց՝ իբրև թե իրականացրած 2018 թվականի «հեղափոխությամբ», ու այս անխելք ժողովրդին չի կարելի տալ իշխանություն։ Դե, պահպանելով կատարյալ մոնոպոլիա տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ, ժողովուրդը, ինչպես որ հավատացել ա, որ ինքն ա արել 2018 թվականը, այդպես էլ կշարունակի հավատալ ու ինքն իրեն մեղադրել»:

«Արցախցիների բնակապահովման լուծումը պետք է լինի սոցիալական բնակարանաշինությունը»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
015:06
Ձերբակալվել են «Օշականցի Գևորիկն» ու «Զապը»
5414:12
«Մոսկվայում նստած՝ նեղվում ա, որ «ղարաբաղցիները» լցվել են մեր երկիր»․ Արամ Գևորգյան
5514:06
Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»
8909:06
Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ. «Հրապարակ»
9909:00
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»
9208:54
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
9408:18
«Ազգային վերածնունդը միայն իշխանություն փոխելով չի սկսվում, այլ նաև հայրենիքի հոգևոր վերակերտումով»․ Սամվել դպիր Գրիգորյան
10902:06