«Ամենակարևորը, որ Իրան-Հայաստան հարաբերությունները չվնասվեն». Մեհդի Սոբհանի

«Ազատության»-ը տված հարցազրույցում Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է ՀՀ-ում սահմանադրության փոփոխմանը վերաբերող հարցին: Թղթակիցը մասնավորապես հարցրել է. «Երևանում արտախորհրդարանական մի շարք ուժեր նաև հորդորում են իշխանությանն արդեն այս աշնանը ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկակցնել։ Ինչպես գիտեք, Հայաստանում են ԵՄ դիտորդները, ովքեր մոնիթորինգ են իրականցնում հայ-ադրբեջանական սահմանին։ Հայաստանի ԵՄ անդամակցությանը, Հայաստանի այս ձգտումներին Իրանն ինչպե՞ս է արձագանքում, Իրանը դե՞մ է»։
Սոբհանին պատասխանել է. «Հայաստանն անկախ երկիր է և մենք հարգում ենք Հայաստանի որոշումները։ Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի որոշելու իր ճակատագիրը։ Եվ այն, որ Հայաստանը որոշել է իր քաղաքականության մեջ բազմազան ուղղություններով առաջ գնալ, դա էլ ենք հարգում։ Բայց մեզ համար կարևորն այն է, որ այդ բազմազանությունը արտաքին քաղաքականության մեջ Իրան-Հայաստան հարաբերություններին չվնասի։ Հիմնական հարցը մեզ համար դա է։ Մենք ուզում ենք, որ Հայաստանը զարգանա, Հայաստանի ենթակառուցվածքները զարգանան, նաև պատրաստ ենք, որ երբ Եվրոպայից ներդրումները գան այստեղ, ծրագրեր, նաև մենք կարողանանք իրականացնել՝ ճանապարհներ, ջրամբարներ, էներգետիկ ոլորտում, որը կնպաստի Հայաստանի բարգավաճմանը։ Ենթադրենք ԵՄ-ն գա և Քաջարանից մինչև Սիսիան ճանապարհի կառուցումը ֆինասնավորի։ Բնականաբար, իրանական ընկերությունները կներգրավվեն։ Ներկա պահին Մեղրիում սահմանային մաքսակետն իրանական ընկերությունն է վերանորոգում, և դա ֆինասավորել է Եվրոպական բանկը։ Մենք պետք է նայեք ապագային։ Հայաստանի կառավարությունը մեզ ասել է, որ այլ երկների հետ փոխահարբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա։ Եվ մենք հավատում ենք նրան, ինչ մեզ ասում են»։

««Թուրքաց» ժառանգը, որի նախնիները սպանել են վանքը կառուցած հայոց իշխանուհու զավակին, հայտարարում է՝ սրբավայրը հայերինս չէ». Վարդան Ոսկանյան
5800:00
«Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, չկա՞ն միջազգային գործընկեր կազմակերպություններ, որոնց միջոցով պետք էր աղմուկ բարձրացնել». Վահե Լոռենց
54Երեկ, 23:24
«Երբ գրից ու գրքից խոսեն Էրդողանը, Ալիևը և Հաջիևները, ճիշտ կանեն՝ լռեն. այս հարթությունում խոցելի են». Արամ Սարգսյան
76Երեկ, 23:06
«Աշխարհի մյուս երկրները պետք է փոխհատուցեն ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման ծախսերը». Թրամփ
111Երեկ, 22:48
«Իշխանական միջանցքներում «հայկական Արցախ» փնտրելը հանցավոր ինքնախաբեություն է». Մհեր Մելքոնյան
66Երեկ, 22:36
«Ադրբեջանի հետ խաղաղության փուչիկի պայթյունի ձայնը ուժգին է լինելու». Ոսկան Սարգսյան
62Երեկ, 22:24
««Ուժեղ Հայաստան»-ը հոգեբանական դիսկոմֆորտ և նյարդայնություն է պատճառում կառավարող մեծամասնությանը». Հակոբ Բադալյան
59Երեկ, 21:54
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռուս Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարչին
61Երեկ, 21:30