«Հիմա էլ գիտնականներն են տուժել». Նարինե Ղալեչյան

Լրագրող Նարինե Ղալեչյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ․ ««Չկա՞ մի մարմին, որ բռնի այսպիսի կառուցապատողների ձեռքը, որ մարդկանց ծուղակը չգցեն ու թողնեն կոտրած տաշտակի առաջ», - հարցնում են գիտնականներն ու խնդրում վարչապետին, որ գոնե այս անգամ իրենց խնդրանքը չանտեսի ու հետամուտ լինի, որ ի վերջո իրենք նոր տուն մտնեն:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող շուրջ 3000 քառակուսի մետր տարածքը կառավարությունը դեռ 2013-ին է հատկացրել ակադեմիային, որ գիտնականների բնակարանային պայմանները բարելավելու համար բնակելի շենք կառուցվի:
Բայց կառուցապատող՝ «Գիտության զարգացման հիմնադրամը», պայմանագիրն այնպես է կազմել, որ ինքը բանկում կողմ չներկայանա, բարձր աշխատավարձով աչքի չընկնող գիտնականները կանխավճարներն ու մաս-մաս վճարվող գումարները կառուցապատողին տալու համար, կամ իրենց տներն են վաճառել, կա՛մ հարազատների տները բանկում գրավ դրել, իսկ ով էլ տուն ունի, հենց դա է գրավադրել:
Գևորգը նրանցից մեկն է, հիմա և՛ իր տունն է բանկում գրավի տակ, և՛ նոր բնակարանը, որն արդեն 3 տարի է չի կարողանում ստանալ, բայց ամեն ամիս վարկ է մուծում: Հարցին՝ ինչո՞ւ այդ պայմանով որոշեց տուն գնել, պատասխանեց՝ հարազատ ակադեմիայի անունն էր, կասկածներ չունեին:
Հ.Գ. Էս խայտառակ ոլորտում խնդիրները չեն լուծվում, հիմա էլ գիտնականներն են տուժել....

«Էս ուր ենք հասել». Տիգրան Վարդանյան
6816:48
«Արգելված պեյզաժ է. հուսանք՝ հետևանք չի ունենա». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
9015:12
«Թույլ չտվեցին նկարահանում իրականացնել Կիրանցի պատի մոտ». Էդմոն Մարուքյան
7414:42
«Ահազանգեր եմ ստացել, որ անձնագրային բաժինները խնդիրներ են ստեղծում արցախցիների համար». Մարինա Խաչատրյան
8614:24
«Աշխատավարձերն ու պարգևավճարները կրճատելու դեպքում հնարավոր է թոշակը զգալիորեն բարձրացնել». Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
7114:12
Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ՔՊ-ի և Հանրայինի
7913:18
«Փաշինյանը հրաժարվել է մեր հաղթական բանակից». Ոսկան Սարգսյան
6312:36
«Թե ասա՝ դու ինչ գիտես՝ որ զենքը, որ զենքի հետ է խոսում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
6412:30