Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Փաշինյանի՝ Լոնդոն այցի գլխավոր ինտրիգի մասին»․ Հակոբ Բադալյան

«Փաշինյանի՝ Լոնդոն այցի գլխավոր ինտրիգի մասին»․ Հակոբ Բադալյան
218
Չորեքշաբթի, 17 հուլիսի, 2024 թ., 00:12

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից օգոստոսի 12-ը լինելու է արձակուրդում: Արձակուրդի ընթացքում Նիկոլ Փաշինյանը այդուհանդերձ լինելու է նաև Լոնդոնում՝ Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության չորրորդ գագաթնաժողովին մասնակցելու համար: Այս նախաձեռնության պատմությանը կանդրադառնամ վաղը:
Այժմ, Նիկոլ Փաշինյանի Լոնդոն այցի թերևս գլխավոր ինտրիգի մասին. Լոնդոնում կլինի՞ հանդիպում բրիտանական հետախուզության՝ ՄԻ6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի հետ, որի հետ Նիկոլ Փաշինյանը փետրվարին հանդիպել էր նաև Մյունխենում կայացած անվտանգության միջազգային համաժողովում: Հիշեցնեմ նաև, որ Մուրը 2022 թվականի դեկտեմբերին էլ այցելել է Հայաստան, Լաչինի միջանցքի արգելափակումից չորս օր անց»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան