ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը
![]() 186 Չորեքշաբթի, 17 հուլիսի, 2024 թ., 14:20 Տարիներ տևած բանակցություններից հետո այսօր Բրյուսելում Եվրոպական խորհուրդն ի վերջո հաստատեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու Եվրոհանձնաժողովի առաջարկը, փոխանցում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները։ «Անդամ 27 երկրների հավանությունից հետո հարցը կփոխանցվի Եվրոհանձնաժողովին, որն էլ կհայտարարի՝ կոնկրետ երբ են սկսում բանակցությունները և գործողությունների ինչ ծրագիր է դնում Երևանի առջև»,- բացատրում է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։ Դա նշանակում է, որ կներկայացվեն կատարված քայլերի մասին ամենամյա զեկույցներ, որոնք կշարունակվեն մի քանի տարի։ Որոշ երկրների, օրինակ, Մոլդովայի դեպքում, պահանջվեց 3-ից 4 տարի, Վրաստանից՝ 5, Ուկրաինայից՝ 9։ Թուրքիայի հետ բանակցությունները 10 տարուց ավելի է դեռ շարունակվում են, այնպես որ ամեն մի երկիր տարբեր կերպ է անցնում այդ ճանապարհը։ Սա գործընթացի սկիզբն է, որն ավարտին հասցնելու համար ժամանակ կպահանջվի։ Հայաստանի հարցով այսօր ընդունվելիք որոշման մեջ նշվում է՝ վիզաների պահանջը կհանվի անհարժեշտ բոլոր չափանիշների լիարժեք բավարարման դեպքում միայն։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
|

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
