Ռուսաստանցիները կհավատան այլմոլորակայինների գոյությանը, եթե այդ մասին ասի Պուտինը․ հարցում

Ռուսաստանցիների մեկ տասներորդ մասը պատրաստ է հավատալ այլմոլորակայինների գոյությանը, եթե այդ մասին ասի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին վկայում են Rambler&Co-ի հարցման տվյալները։
«Յուրաքանչյուր տասներորդ ռուսաստանցին պատրաստ է ընդունել, որ ՉԹՕ կայցելի Երկիր, եթե այդ մասին հայտնի պետության ղեկավարը, 6%-ը կհավատա, եթե այդ մասին հայտնեն պաշտոնական լրատվամիջոցները, 3%-ը կհավատա իր ընկերներին»,- ասվում է հետազոտության մեջ։ Այլ մոլորակներում կյանքին հավատում է ռուսաստանցիների 33%-ը, իսկ 27%-ն ակտիվորեն հետաքրքրված է նման տվյալներով: Այլմոլորակայինների ներկայությունը թույլ է տալիս հարցվածների 79%-ը։ Հարցվածների ևս 10%-ը համոզված է, որ իշխանությունները թաքցնում են անհայտ թռչող օբյեկտների մասին փաստերը, 9%-ը կարծում է, որ այլմոլորակայիններն արդեն Երկրի վրա են: Հարցվածների գրեթե կեսը (49%) պատրաստ է հավատալ այլմոլորակայինների գոյությանը՝ սեփական աչքով տեսնելու դեպքում, հարցվածների մեկ հինգերորդը վստահում է անվանի գիտնականների հետազոտություններին, ևս 12%-ի համար բավարար ապացույց են տեսահոլովակները։ Ռուսաստանցիների միայն 21%-ն է կտրականապես հերքում այլմոլորակայինների գոյությունը։ Հարցմանը մասնակցել է 116 հազար մարդ։

«Գողին բարերար չփորձեք կոչել․ հեսա փողերը ձեռներիցդ կառնենք, կդառնաք քաղաքական բոմժ»․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
3418:42
«Ասում են՝ գյոզալ Ավստրալիան ու Բրազիլիան թողած՝ գնացել են Ադրբեջանի հետ են խաղաղություն հաստատում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5918:18
«Դու արջ քորող ստնտու ես»․ Նիկոլ Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ)
1318:00
«Նոր սահմանադրության ուղերձը մեկն է՝ մենք փակում ենք կոնֆլիկտների էջը բոլոր ուղղություններով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5317:42
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը
6517:30
«Հերթով ձեր տեղը գտնում եք ՀՀ ինքնիշխան պետության բանտախցերում», «դուք ինձ սպառնո՞ւմ էիք». իրավիճակը՝ ԱԺ-ում (տեսանյութ)
8517:24
«Ադրբեջանի «վերջին պահանջը» ձևավորվում է Հայաստանում»․ Վահե Հովհաննիսյան
6617:06
«TRIPP նախագծի իրականացման գործնական փուլ ենք մտնում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5817:00