Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Անվտանգության խորհրդում երբևէ կքննարկվի՞ հեռուստաարտադրանքի հարցը»․ Բադալյան

«Անվտանգության խորհրդում երբևէ կքննարկվի՞ հեռուստաարտադրանքի հարցը»․ Բադալյան
196
Չորեքշաբթի, 17 հուլիսի, 2024 թ., 17:24

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հետաքրքիր է, Հայաստանի անվտանգության խորհրդում երբևէ քննարկվել է՞, կամ կքննարկվի՞ Հայաստանում նկարահանվող և ցուցադրվող հեռուստաարտադրանքի հարցը, ֆիլմարտադրության հարցը:
Իհարկե հնարավոր է ասել՝ դե ազատ երկիր ենք, պետությունն ի՞նչ գործ ունի, թե ինչ հեռուստաարտադրանք է նկարահանվում, կամ ինչ ֆիլմեր են արտադրվում Հայաստանում:
Բայց, դա, ներեցեք, կլինի մակերեսայնություն:
Զանգվածային այդ ձևաչափերը ուղիղ առնչություն ունեն պետական անվտանգությանը, ազգային անվտանգությանը: Օրինակ, Հայաստանի հեռուստաընկերություններով հեռարձակվող այսպես կոչված հումորային հաղորդումների 99 տոկոսի բովանդակությունը պարզապես հանրային դեգրադացիայի վարար աղբյուր է:
Նույնը այն այսպես կոչված «քրեական դրամաները», որոնք նկարահանում են Հայաստանում: Կամ, թեկուզ այսպես կոչված կատակերգական ֆիլմերը:
Որևէ կենսունակ պետության պարագայում այդ ամենը ենթակա չէ ազատության: Այլ հարց է, որ մի պետության դեպքում գտնվում են վերահսկողության փափուկ ուժի, խելացի ուժի միջոցներ, մեթոդներ և այլն, իսկ այլ պետություններում՝ կացնային ուժի:
Բայց, երբ զանգվածային այդ ձևաչափերը մատնվում են բարձիթողիության, չեն սահմանվում բովանդակության, արժեքային ուղենիշների որակներ, այդ հասարակությունների և պետությունների անկումը թերևս կարելի է համարել երաշխավորված»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան