«Չի կարելի իշխանություն վստահել դրսի ուժերին ծառայող կերպարներին»․ Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլն իր ներքին և արտաքին դավադրություններով, պլանավորված կերպով Ալիևին տվեց քաղաքական, դիվանագիտական, ռազմական և քարոզչական բավարար հնարավորություններ, որպեսզի վերջինս ընդամենը երեք տարում կարողանա լիովին օկուպացնի և հայաթափի հազարամյա հայկական Արցախը:
Հերթը Հայաստանի ու հայ ժողովրդի հավաքական ապագայինն է: Այժմ Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի Թուրքիան հնարավորություն ստանա առաջին իսկ հարմար աշխարհաքաղաքական առիթի դեպքում նոր ցեղասպանության և էթնիկ զտումների ենթարկի Հայաստանի Հանրապետությանը:
Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման միջազգային աղմուկից խուսանավող և պաշտպանվող Թուրքիան՝ այսօր առիթ և ճանապարհներ է փնտրում Հայկական գործոնը տարածաշրջանից ընդմիշտ վերացնելու համար:
Նիկոլն այս ամենը լավ գիտի: Ավելին, նա իր քաղաքականությամբ տալիս է համապատասխան առիթներն ու օգնում ապահովելու նրանց «ալիբին» այնպես՝ ինչպես դա արեց Արցախը հանձնելու և արմատապես էթնիկ զտումերի ենթարկելու պարագայում:
Արտաքին շահերի բախման խաչմերուկում գտնվող պետություններում չի կարելի իշխանություն վստահել դրսի աջակցությամբ եկած և դրսի ուժերին ծառայող կերպարներին: Դրանք ի սկզբանե պոտենցիալ դավաճաններ են, և իշխանությունը զավթելով՝ դառնում են նաև տվյալ երկրի հիմնական սպառնալիքը»:

«Շահի աշխարհում հայերս «արժեք», «քաղաքակրթություն» ասելով կարծում ենք՝ հնարավոր է ապահովել հարատևում». Արա Պողոսյան
8503:06
«Որևէ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական ինքնությունը». ԱԺԲ
8602:06
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
17700:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
206Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
194Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
125Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
231Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
118Երեկ, 16:24