Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Սպասվող եղանակի մասին

Սպասվող եղանակի մասին
265
Ուրբաթ, 19 հուլիսի, 2024 թ., 08:12

Հուլիսի 19-20-ին շրջանների զգալի մասում, 21-ի գիշերը՝ ժամանակ առ ժամանակ, 21-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հուլիսի 19-20-ին, 21-ի գիշերն առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ին ցերեկային ժամերին կնվազի 5-7 աստիճանով:

Եղանակը՝ մարզերում
Եղանակը՝ մարզերում

Երևանում հուլիսի 19-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։
Հուլիսի 21-23-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։

Եղանակը՝ Երևանում
Եղանակը՝ Երևանում

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։