«Ադրբեջանը փորձում է արգելել Հայաստանի՝ բանակ ունենալու իրավունքն անգամ»․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել եմ, որ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է արգելել Հայաստանի բանակ ունենալու իրավունքն անգամ։ Բաքվում ՀՀ-ն անվանում են թշնամի և «օկուպացիոն պետություն»։
Մինչդեռ Հայաստանում և՛ նախկին, և՛ ներկա իշխանությունները երբեք չեն համարձակվել իրերն իրենց անուններով կոչել և անվանել Թուրքիան ու Ադրբեջանը ֆաշիստական, հայատյաց, ռասիստական ու ցեղասպան պետություններ։ Այնինչ ճիշտ գնահատականները կարևոր են ինչպես ինքնապաշտպանական քաղաքականություն մշակելու և արդյունավետորեն կիրառելու համար, այնպես էլ միջազգային ասպարեզում Հայաստանի շուրջը ստեղծված ծայրահեղ վտանգավոր իրավիճակը պատշաճ կերպով ներկայացնելու առումով։
Հայաստանի հետ պաշտպանական բնագավառում համագործակցելու Ֆրանսիայի պատրաստակամությունը չի համընկնում ՆԱՏՕ-ական մյուս պետությունների դիրքորոշումների հետ։ ՆԱՏՕ-ն ու Արևմուտքը, ընդհանուր առմամբ, ավելի սերտորեն են համագործակցում Բաքվի հետ՝ և՛ Թուրքիայի միջոցով, որն Ադրբեջանի հետ, փաստորեն, ռազմական ամենասերտ դաշինքն է կնքել, և՛ մի շարք այլ ձևաչափերով (համատեղ զորավարժություններ, վերապատրաստման ծրագրեր), և՛ զենք ու զինամթերք մատակարարելով։ Ադրբեջանին զենք են վաճառում և՛ ԱՄՆ-ի ամենամտերիմ դաշնակից Իսրայելը, և՛ ՆԱՏՕ-ական Իտալիան, Բուլղարիան ու Չեխիան։
Ադրբեջանին և Թուրքիային Այսրկովկասի վերահսկող են ուզում կարգել ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Արևմուտքը։ Սա վկայում է որ նրանց միջև կա համաձայնություն, որ Այսրկովկասը, ներառյալ Հայաստանը պետք է հանվի Ռուսաստանի ազդեցության գոտուց և տրվի Արևմուտքին, իսկ վերջինս՝ Թուրքիային։ Փաստորեն, այս համաձայնությունը կտրուկ հակասում է ՌԴ-ի ռազմավարական շահերին, բայց Կրեմլն ամեն դեպքում որոշել է Թուրքիայի և Ադրբեջանի հզորացման ուղիով ընթանալ՝ ընդսմին զոհաբերելով Հայաստանը»։

«ՆԳ նախարարն ավելի շատ հրապուրված է հեծանվասպորտով, քան սեփական պարտականությունների կատարման հարցերով». Էդգար Ղազարյան
2615:12
«ՌԴ-ն հետևողականորեն գնում է հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացման ուղղությամբ»․ Պեսկով
4615:00
«Սրանից հետո չփորձեք որևէ մեկնաբանություն անել իմ՝ նիստը վարելու վերաբերյալ». Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին
3114:54
«Առուշ Առուշանյանը, ըստ էության, գերու կարգավիճակ ունի»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5314:30
«Ֆինլանդիան մտադիր չէ խաղաղ ժամանակ իր տարածքում միջուկային զենք տեղակայել»․ Ստուբ
12514:24
«Սաուդցիները սխալ հաշվարկ կատարեցին՝ տարածաշրջանում իրենց համար դաշնակիցներ ընտրելիս»․ Արտակ Զաքարյան
6814:12
Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
10414:06
«Գնա քո գործով զբաղվի, Էդգարի ցավով մի տառապի»․ Սասուն Միքայելյանը՝ լրագրողին (տեսանյութ)
6613:48