Ինչո՞ւ չկայացավ երկկողմ հանդիպումը. «Հրապարակ»
![]() 193 Շաբաթ, 20 հուլիսի, 2024 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանական կուլիսներում խոսում են, որ Լոնդոնում Ալիև-Փաշինյան հանդիպումը տապալվել է, քանի որ Փաշինյանը որոշել է ատամ ցույց տալ իրեն «ծանր զիջումների» դրդող հավաքական Արևմուտքին, այս պարագայում՝ Մեծ Բրիտանիային: Ըստ որոշ լուրերի, երկկողմ հանդիպումից նա հրաժարվել է միայն այն պատճառով, որ Ալիևը պնդել է, որ հանդիպմանը մասնակցի նաև ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը։ Ծանր զիջումների վերաբերյալ Միլլերի հորդորից հետո հայկական կողմի մոտ կասկածներ չկան, որ այս ֆորմատում էլ էին ՀՀ ղեկավարին պատին դեմ տալու։ Անգամ պաշտոնական հաղորդագրություններով է պաշտոնական Երևանը դա հասկացրել։ ՀՀ ԱԳՆ-ի անունից խոսնակը պատասխանել է, թե հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում՝ ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ «Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը՝ ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրման»,- նշել էր խոսնակը։ Կուլիսային իրադարձություններից անտեղյակ մարդուն կթվա, թե կողմերից մեկը ստում է, բայց շան գլուխն այլ տեղում է թաղված»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
