«Կիպրոսն ու պատմության չսերտված դասերը»․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «50 տարի առաջ այս օրը՝ 1974թ. հուլիսի 20-ին թուրքական բանակը Կիպրոսում «խաղաղություն հաստատելու» պատրվակով ներխուժեց կղզի։
Շուրջ երկու ամսվա ընթացքում Թուրքիայի զինված ուժերը գրավեցին Միջերկրական ծովում գտնվող անկախ պետության՝ Կիպրոսի Հանրապետության տարածքի շուրջ 40%-ը և մինչ օրս այնտեղ են։
Ավելին, Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածում Թուրքիան հռչակել է «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» (Kuzey Kıbrıs Türk Cumhuriyeti), որը բացի Թուրքիայից որևէ այլ պետություն չի ճանաչել։
Հյուսիսային Կիպրոսն, ըստ էության, Թուրքիայի նահանգներից մեկն է։
Թուրքիայի ռազմական նվաճմանն ընդառաջ միջազգային տարբեր ձևաչափերում քննարկվում էր այդ հարցը։ Շատերը կարծում էին, որ ՆԱՏՕ անդամ երկու պետությունները՝ Թուրքիան և Կիպրոսի ետևում կանգնած Հունաստանը չեն պատերազմի, սակայն եղավ հակառակը։
Նույնիսկ Հունաստանի դեմարշը և ՆԱՏՕ-ից դուրս գալը որևէ կերպ չբերեց նրան, որ իրական ճնշում գործադրվի Թուրքիայի վրա և վերջինս դուրս հանի զորքերը գրավված տարածքներից։
Հիմա Թուրքիան հետևողական ջանքեր է գործադրում այդ օկուպացիան լեգիտիմ դարձնելու ուղղությամբ։ Ավելին, Կիպրոսի շուրջ է ստեղծված «Մեկ ազգ, Երեք պետություն» նոր կարգախոսը, որը թուրք-ադրբեջանական «Մեկ ազգ, երկու պետություն» բանաձևի վերափոխված տարբերակն է»։

Բրազիլիայից փախած Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ
7611:37
«Նախագիծը ներկայացնող տիկնայք որևէ ձևով չեն անդրադարձել Սոնա Մնացականյանի դեպքին». Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
3711:30
«Նրա բոլոր նախաձեռնություններն ավարտվել են ողբերգությամբ. զգուշացե՛ք». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6311:06
Իսրայելի խորհրդարանական ընտրություններում ոչ մի ուժ բացարձակ մեծամասնություն չի ստանում
8511:01
«Փաշինյանը հերթական անգամ իր շանտաժ-բլեֆի տակ մնաց»․ Ոսկան Սարգսյան
5410:48
«Օրենքի նախագիծը ներկայացնելու համար կարո՞ղ է դուք էլ եք բռնության զոհ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5910:42
«Եկեք, ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
7410:24
«Այս նախագիծը Վաշինգթոնին պետք է բացառապես Իրանի և ՌԴ-ի դեմ պայքարելու համար»․ Արմեն Աշոտյան
5510:18