Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ինեսա Ասմանգուլյանին։
Սակայն ո՞վ է նա, ինչ ճանապարհ է անցել առողջապահական համակարգում, և ի՞նչ փորձ ունի հոգեկան առողջության ոլորտում։
Ինեսա Ասմանգուլյանի անունը հանրային դաշտում նախկինում հայտնի է դարձել ոչ թե հոգեբուժության, այլ Առողջապահության նախարարության՝ Գլոբալ հիմնադրամի ծրագրերի համակարգման հետ կապված գործունեության համատեքստում։
Հրապարակային փաստաթղթերի համաձայն՝ նա ղեկավարել է ՀՀ առողջապահության նախարարության՝ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խումբը։ 2024 թվականի հունվարի 31-ի նիստի արձանագրության համաձայն՝ Ասմանգուլյանը ներկայացրել է 2023 թվականին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքները։ Արձանագրությունում անդրադարձ է եղել նաև ծրագրային ֆինանսավորմանը և իրականացված օպտիմալացման արդյունքում լրացուցիչ ֆինանսավորման ներգրավմանը։
Ասմանգուլյանը հիշատակվում է նաև 2025 թվականի դեկտեմբերի 1-ին ՄԻԱՎ-ի դեմ պայքարին նվիրված միջոցառման մասնակիցների շարքում՝ որպես նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերի համակարգող խմբի ղեկավար։
Տեղեկություններով՝ Ասմանգուլյանը նախարարության համակարգում միջազգային դրամաշնորհային ծրագրերի կառավարման և համակարգման հետ կապված գործերն է արել։
2025 թվականի փետրվարին «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը հրապարակային գրառմամբ անդրադարձել էր Ասմանգուլյանի գործունեությանը՝ նրան ներկայացնելով որպես մասնագիտությամբ հոգեբան և քննադատական գնահատականներ հնչեցնելով նախարարության ներսում նրա առաջխաղացման վերաբերյալ։
Այդ հրապարակման մեջ Պողոսյանը նաև պնդումներ էր արել Ասմանգուլյանի և առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի հարաբերությունների մասին։
Հիմա, երբ Ասմանգուլյանին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը, հանրային հետաքրքրություն է առաջանում նրա մասնագիտական համապատասխանության վերաբերյալ։
Հոգեկան առողջության կենտրոնի կառավարումը ենթադրում է ոչ միայն վարչական աշխատանք, այլև հոգեբուժական ծառայությունների կազմակերպման, պացիենտների իրավունքների պաշտպանության, բժշկական անձնակազմի աշխատանքի և ոլորտային խնդիրների լուծման պատասխանատվություն։
Հանրությանը, հետևաբար, կարևոր է ներկայացնել՝ ի՞նչ մասնագիտական փորձ ունի Ասմանգուլյանը հենց հոգեկան առողջության ոլորտում, արդյոք ունի հոգեբուժական հաստատության կառավարման փորձ, և ինչո՞վ է պայմանավորված նրա ընտրությունը»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
6209:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
55423.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
73621.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
78019.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
91617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
205516.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
200016.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
87415.10.2026, 18:06