«Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն». Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակում է «Justice'» According to Azerbaijan (Արդարադատություն ըստ Ադրբեջանի) անգլերեն հատուկ զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ։ Նախկին պետնախարարը Բաքվի ռազմական դատարանի 2026թ. փետրվարի 17-ի դատավճռով դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։
Զեկույցը նախատեսված է միջազգային լսարանի համար և լրացնում է ՀԴԿԽ-ի կողմից արդեն իսկ տարածված հայերեն ժողովածուին, որն ամբողջությամբ վերահրատարակում է Տարոն Սիմոնյանի՝ «Փաստինֆո»-ում լույս տեսած վերլուծական շարքը։
Զեկույցի հիմնական եզրահանգումները՝
• Դատարանը 14 տարի է նշանակել այնպիսի հանցանքի համար, որի մեղադրանքը երբեք չի առաջադրվել։ Այդ հոդվածը չկա ո՛չ մեղադրական եզրակացության մեջ, ո՛չ էլ մեղավոր ճանաչման մասում։
• Դատավճռում վկայակոչված ավելի քան 2000 դատաբժշկական եզրակացությունից ոչ մեկում Վարդանյանի անունը չկա, և ոչ մի վկա նրա որևէ արարք չի նկարագրում։
• Քաղաքացիական անձին դատել է ռազմական դատարանը։ Միջազգային փաստաբանին մերժվել է մուտքը, իսկ շուրջ 60 նիստերից և ոչ մեկում անկախ միջազգային դիտարկում չի թույլատրվել։
«Դատավճռի հակասությունները բոլորը կարող են ստուգել։ Ռուբեն Վարդանյանը և բոլոր հայ պատանդները պետք է ազատ արձակվեն հիմա»․ Զեկույցի հրապարակման առթիվ նկատել է Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրեանը։
ՀԴԿԽ-ն կոչ է անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում պահվող բոլոր 20 հայ պատանդներին։

«Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն». Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
2405:12
«Կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը»․ Ստեփան Դանիելյան
6204:06
«Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելը Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման մասին է»․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)
7403:06
«Հոկտեմբերի 27-ի առանցքային վկանները, իրար հերթ չտալով, մեռնում էին հերթական «դժբախտ պատահարից»»․ Վարդ Սիմոնյան
8202:06
«Հոկտեմբերի 27-ը շարունակում է մնալ մեր պետականության չբուժված վերքը»․ Նաիրի Սարգսյան
8101:06
«Երբ Եվրոպայի վրայից հավաքվում է ամերիկյան հովանոցը, արևի տակ տեղ գտնելու պայքարը սրվում է»․ Հակոբ Բադալյան
7400:42
«Ադրբեջանի՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը չափազանցված չէ»․ Շաֆիև
8700:18
«Այնպիսի համակարգ ես ստեղծում, որտեղ մարդիկ չեն մտնում ընտրապայքարի մեջ, որ բանտ չնստեն»․ Սուրեն Սահակյան
7200:12