«Թեկնածու «լինել» չկարողացող մարդը չի կարող լինել նախագահ»․ Բադալյան
![]() 235 Կիրակի, 21 հուլիսի, 2024 թ., 23:18 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Բայդենին դուրս բերեցին ընտրապայքարից: Պատկերը հակասական է: Մի կողմից անկասկած հաղթեց մարդասիրությունը, մյուս կողմից սակայն՝ նայած, թե ինչպես կնայենք: Մասնավորապես, անմարդկայնություն էր նրան նախագահի թեկնածու առաջադրելը հենց սկզբից: Միաժամանակ, նաև նրա հսկայական քաղաքական կենսափորձի հանդեպ քամահրանք՝ նրան այդպես «խաղացնելը» և կեսից հեռացնելը: Միաժամանակ, իհարկե հասկանալի է, որ իշխանության համար պայքար է, ընդ որում թերևս ոչ միայն ԱՄՆ իշխանության, և գուցե նույնիսկ ոչ այնքան ԱՄՆ իշխանության, այլ գործնականում համաշխարհային ազդեցություն-իշխանության համար պայքար՝ ուլտրալիբերալ կամ «լիբերալ ֆունդամենտալիզմի վրա հիմնված գլոբալիզմի եւ պահպանողական, ավանդապահպան գլոբալիզմի միջև: Հասկանալի է, որ գլոբալ աշխարհը անխուսափելի է բոլոր դեպքերում, քանի որ այդպիսի աշխարհի չլինելու միակ տարբերակը իհարկե պարզապես միջուկային ապոկալիպսիսն է: Վերադառնալով Բայդենի թեկնածությունը հանելուն: Թեև նա հայտարարում է, որ կենտրոնանում է նախագահի պարտականությունները կատարելու վրա, այդուհանդերձ, ինձ համար կասկածից վեր է, որ ԱՄՆ նախագահի պարտականության իրական կատարողները այսօր նրանք են, որոնք հասան Բայդենի թեկնածությունը հանելու որոշման: Թեկնածու «լինել» չկարողացող մարդը չի կարող լինել նախագահ, թեև այդ հարցում իհարկե շատ վաղուց էր բավականին ակնառու, որ Բայդենը իր կոգնիտիվ կարողություններով հազիվ թե ինքն է նախագահում ընտրարշավը» Խոսնակը հայտարարել է, որ նոյեմբերի 5-ը դեռ շատ հեռու է: Փաստացի, ԱՄՆ-ում իսկապես ստեղծվել է արտառոց վիճակ, երբ Բայդենը դե յուրե նախագահ է, բայց միայն քաղաքականապես կույրի համար կարող է կասկածի տակ լինել այն, որ դե ֆակտո ԱՄՆ նախագահն այլևս նա չէ, եթե նույնիսկ մինչ այս կարող էր եղած լինել նա: Ստացվում է, որ ԱՄՆ չունի նախագահ, բայց Բայդենը այդ տեղում է, որպեսզի ժամանակ տա դեմոկրատական կուսակցությանը: Եթե առաջադրվում է Կամալա Հարիսը, ապա նրան իհարկե պետք է նախընտրական ժամանակ՝ գոնե մինչև նոյեմբերի 5: Եթե լինում է նախագահի հրաժարական, ապա փաստորեն տեղի է ունենում արդեն արտահերթ ընտրություն և ժամկետները արագանում են մի քանի անգամ: Այսինքն, Հարիսին և դեմոկրատներին ընդհանրապես չի մնում ժամանակ: Հետաքրքիր է, հանրապետականները կպնդե՞ն Բայդենի հրաժարականի հարցը, թե՞ ոչ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
