«Եվրոպական «պրյանիկ»՝ ինչի՞ դիմաց». քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը. ««Մենք մեծապես ողջունում ենք ԵՄ կողմից՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։ Սա ՀՀ-ԵՄ գործընկերության շատ կարևոր հանգրվան է, գործընկերություն, որը խորանում է՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների, ինչպես նաև կայունության, խաղաղության և բարեկեցության տեսլականի վրա»,- հայտարարվել է ՀՀ ԱԳ նախարար
Արարատ Միրզոյանը։
Կասկած չկա, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այս խոսույթը տրենդային է լինելու Հայաստանի իշխանության և պսևդոարևմտամետ շրջանակների խոսքում՝ քողարկելու համար Հայաստանի արտաքին քաղաքականության ակնհայտ ձախողումները:
Անշուշտ, դրական է, որ Հայաստանը ԵՄ Խաղաղության հիմնադրամից ստանում է 10 միլիոն եվրո՝ պաշտպանական կարիքների համար, սակայն մեր իշխանությունը թաքցնում է այն փաստը, որ Բրյուսելում այս հարցի շուրջ կոնսենսուս կայացել է միայն այն բանից հետո, երբ ԵՄ-ն այլ միջոցներից նույնքան գումար է հատկացրել Ադրբեջանին՝ ականազերծման համար:
Վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկը նույնպես դրական է, սակայն դրա արդյունքը կանխատեսելի չէ: Այդ գործընթացը Մոլդովայի պարագայում տևել է մի քանի տարի, Վրաստանի դեպքում 6 տարի, Ուկրաինայի պարագայում 9 տարի, Թուրքիան տասը տարուց ավելի անարդյունք բանակցում է: Վիզաների ազատականացումը դրական է, երբ երկիրը պատրաստ է այդ ռեժիմին ու դա օգտագործում է տնտեսական և կրթական ենթակառուցվածքների զարգացման համար, հակառակ պարագայում՝ այն կարող է խրախուսել արտագաղթը:
Շատ կարևոր է, թե ո՞րն է վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի քաղաքական գինը: Արդյո՞ք այն «պրյանիկ» է, որի դիմաց Հայաստանը հերթական անգամ պետք է իջեցնի նշաձողը հայ-ադրբեջանական հարաբերություններում և ուժեղացնի հակառուսական հռետորաբանությունը:
Առայժմ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները Բրյուսելից բոնուս են ստացել՝ երկրի ներսում էլեկտորալ կոնսոլիդացիա անելու համար և խրախուսվել են՝ շարունակելու Հայաստանը ռուսական ուղեծրից դուրս բերելու իրենց քաղաքականությունը շարունակելու հարցում»:

«Դատավորները հայտնվել են երկընտրանքի առջև»․ Ռոբերտ Ամաստերդամ
1222:54
«Այս իշխանությանը հերթական փուչիկը պայթեց»․ Արմեն Եղիազարյան
2922:42
«Ալիևը հերթական անգամ հաստատել է իր գլխավորած կազմավորման արhեuտածին բնույթը». Վարդան Ոսկանյան
3622:30
«Խաղաղության խնամք, թե միայն զիջումների կամք»․ Գոհար Մելոյան
3722:18
Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արման Եղոյանի դեմ
5621:54
«Փաշինյանի նման դրոշ ես կրում, և բոլոր չարաշահումներն անտեսվում են»․ Պեդրո Զարոկյան
5321:36
Հայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել
5520:12
«Հայ Եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողներն անիծվելու են». Զախարովա (տեսանյութ)
11020:06