«Էլի տարածքային պահանջներ, էլի արձագանք չկա»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը «Կարճ ասած»-ի հերթական թողարկման ժամանակ անդրադարձել է Բաքվից հնչող պահանջներին․ «Իլհամ Ալիևը Հայաստանի ամբողջ տարածքը հայտարարել է «Արևմտյան Ադրբեջան», խոսել է ինչ-որ փախստականների մասին։ Մի քիչ էլ հլը գովում է, փշի-փշի է անում Նիկոլին՝ ժողովրդավար է, արդարություն, արդարադատություն և այլն։ Ի՞նչ է արձագանքում Հայաստանի իշխանությունը․ բացարձակ ոչ մի բան։ Կարող է՝ չլսելու է տալիս, կարող է՝ արդեն քննարկել է հարցը, սպասում է վերջում ասի»,-ասում է հեղինակը։ «Ամենայն հավանականությամբ, արդեն բանակցել են, իրենց գալու մասին շատ վստահ է խոսում Ալիևը։ Ու ինչպես տեղի է ունենում ողբերգական իրադարձություններց հետո, այս անգամ էլ ադրբեջանցիներին բերելուց հետո Փաշինյանը կհայտարարի՝ իմ մեղքն է, որ դեռ 2018 թվականին չեմ ասել, որ պետք է ադրբեջանիցիները գան Հայաստանում ապրեն։ Հայաստանում մեկ այլ իշխանության պարագայում Ալիևի վրա կխնդայինք, Նիկոլի պարագայում ինքն է մեզ վրա խնդում, մենք էլ տագնապով սպասում ենք․ գիտենք, որ եթե սա մնաց Հաաստանի ղեկավար, մենք դառնալու ենք «Արևմտյան Ադրբեջանում» բակվող էթնիկ հայեր։ Ուղղակի հետաքրքիր է՝ խաղաղության պայմանագրի բանակցություններում այս հարցը քննարկել ե՞ն, որևէ անգամ պահանջել ե՞ս հրաժարում «Արևմտյան Ադրբեջան» խոսույթից։ Ու հետաքրքիր է, որ եթե խաղաղության պայմանագրի վերջին 10-20 տոկոսը էս սարսափելի հարցերն են, բա մնացած 80-90 տոկո՞սը ինչ է, որ արդեն համաձայնեցրել եք․ ի՞նչ եք պայմանավորվել»։

«Եթե մարդը, անկախ ազգությունից, ապրում և աշխատում է մեր երկրում, ինչո՞ւ չպետք է ՀՀ քաղաքացիություն ստանա»․ Թաթուլ Հակոբյան
7603:06
«Երեք հրատապ քայլ՝ Հայաստանի միջազգային դիրքերն ամրապնդելու համար»․ Արա Պապյան
8402:06
«Որևէ մեկի նվիրած գիրքը պետք չէ գրկել, պետք է կարդալ և քաղաքական հետևություններ անել»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
8901:06
«ԱՄՆ-ն TRIPP-ը դիտարկում է որպես աշխարհառազմավարական ռիսկերի նվազեցման կարևոր գործիք»․ Էմի Քարլոն
15600:42
«Ինքնությունը պահպանելու համար հայը պետք է պայքարի ՀՀ-ի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ»․ Իշխան Սաղաթելյան
8400:12
«ՀՀ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով դատապարտված ադրբեջանցի ակտիվիստն ինքնասպանության փորձ է արել»․ Տաթևիկ Հայրապետյան
81Երեկ, 23:54
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը
76Երեկ, 23:48
Անգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
77Երեկ, 23:36