Կրակոցներ՝ Օշականում
![]() 357 Երեքշաբթի, 23 հուլիսի, 2024 թ., 10:00 Երեկ՝ հուլիսի 22-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Օշականում կրակոցներ են հնչել, կա վիրավոր։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, «Աշտարակ» ԲԿ-ից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձեռքի արմնկային հոդի հրազենային վնասվածքով» շտապօգնության բժիշկների խումբն իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորն Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Կարապետ Մ-ն է և որ ժամը 21։30-ի սահմաններում Կարապետ Մ-ն Օշական գյուղի «Օշականի ձոր» կոչվող վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Արագածոտնի մարզի բնակիչ 55-ամյա Գևորգ Ու-ի հետ, որի ժամանակ վերջինն իր մոտ եղած որսորդական հրացանով 2 անգամ կրակել է Կարապետ Մ-ի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ վերջինն ստացել է հրազենային վնասվածք։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Սպահանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով 26 մարդ է զոհվել»․ #Mehr
18515:05
Իսրայելը հարվածել է Իրանի հրթիռների և ծովային ականների արտադրության օբյեկտին
26412:26
«Իրանը հարվածել է Հայֆայի վառելիքի և ռազմածովային օբյեկտներին»․ #PressTV (տեսանյութ)
21010:34
«Իսրայելը լայնածավալ հարվածներ է հասցրել Թեհրանի կենտրոնին»․ ՑԱՀԱԼ (լուսանկար)
26109:55
«ՆԳՆ-ն թաքցրել է ՀԷՑ-ի մասնաճյուղի տնօրենի աշխատասենյակում կատարված դանակահարությունը». Սյուզի Բադոյան
290Երեկ, 23:30
Վարդենիսում 3 պահեստազորայինի դանակահարության գործով կա ձերբակալված
243Երեկ, 21:48
Դանակահարություն՝ Վարդենիսի զորամասում. 3 անձ է հոսպիտալացվել
385Երեկ, 20:12
Իրանը հարվածել է Սաուդյան Արաբիայում գտնվող՝ ԱՄՆ-ի ռազմաբազայի վրա
242Երեկ, 18:18
