«Նորատուսում մեր աջակիցներից մեկի մեքենան ջարդուփշուր են արել». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «ԱրմԼուր»-ի եթերում հայտնել է, որ Սրբազան շարժման հավաքների և այցերի աշխարհագրությունն ընդլայնվել է, որի ընթացքում իշխանության կողմից բազմաթիվ խոչընդոտներ են լինում. «Մեր շարժումը վերափոխվել և դարձել է ո՛չ միայն Տավուշի համար մղվող պայքար: Ցավով պիտի արձանագրենք, որ այն խնդիրները, որոնց բախվել է տավուշցին, այսօր այդ խնդիրներին առերեսվում են նաև Գեղարքունիքի մեր հայրենակիցները, նույնը՝ Վայոց ձորի, Սյունիքի մեր քույր, եղբայրները: ՀՀ-ում գրեթե այդպիսի մարդ չկա, որ այդ վտանգն իրեն հասու չլինի: Հանդիպումների ընթացքում փորձում ենք ներկայացնել այս քաղաքականության արդյունքում ինչ կարող է լինել տվյալ մարզերում, համայնքներում, նաև մեր ծրագրերն ենք ներկայացնում: Այս ընթացքում բազմաթիվ խոչընդոտներ են լինում իշխանության կողմից. կիրակի, երբ այցելել ենք Նորատուս համայնք, մեր աջակիցներից մեկի մեքենան, որը եկեղեցուց քիչ հեռու էր կանգնած, ջարդուփշուր են արել: Դրանից առաջ գյուղացիներին զգուշացրել են, որ որևէ մեկը չմասնակցի, այլապես խնդիրներ կունենա... Երեկ ես ամրակապված եմ եղել, բայց պարեկային ծառայողության աշխատողը, լկտիաբար ստելով, ինձ վրա ակտ էր գրում: Կողքի մարդիկ տեսել, ապշել էին»,- նշել է շարժման համահիմնադիրը:

Թրամփը հակված է ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական գործունեությունն Իրանում. #The Wall Street Journal
14001:32
«Հունիսի 7-ից հետո Հայաստանում այլևս չկա ո՛չ օրենք, ո՛չ Սահմանադրություն, ո՛չ կարմիր գծեր». Արման Աբովյան
7100:36
«Քաղաք կառավարելը նշանակում է տարբերել առողջ ծառը վտանգավոր ծառից». Հայկ Կիրակոսյան
64Երեկ, 23:48
«Իրավիճակը կարող է «արդարացում» ունենալ միայն 2 դեպքում». Հարութ Ուլոյան
72Երեկ, 23:30
«Բանակի շուրջ իշխանական ստերը՝ հատիկ-հատիկ». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
69Երեկ, 23:24
Զելենսկին ՊՆ նախարարի թեկնածու է առաջադրել ՆԳՆ ներկայիս նախարարին
103Երեկ, 23:22
Դատարանն Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրել է արդարացման վերդիկտ
77Երեկ, 22:54
Եվրոպական հանձնաժողովը զրկել է Վենետիկի բիենալեին 2 միլիոն եվրոյից ռուսական տաղավարի պատճառով
136Երեկ, 22:10