Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Փաշինյանի քավոր մարզպետը խուսափում է ՔՊ-ին իր առնչության վերաբերյալ հարցերից». Ոսկան Սարգսյան

«Փաշինյանի քավոր մարզպետը խուսափում է ՔՊ-ին իր առնչության վերաբերյալ հարցերից». Ոսկան Սարգսյան
205
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ., 17:12

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝դուք երբվանի՞ց եք հանդիսանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, երբվանի՞ց եք այդ կուսակցության վերահսկող հանձնաժողովի նախագահը։ Մարզպետարանից պատասխանել են․ «Հարցի վերաբերյալ առաջարկում ենք դիմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»: Կարելի է միայն ենթադրել, թե ինչո՞ւ է Հայկ Ղալումյանը խուսափել այդ պարզ հարցերին պատասխանելուց»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան